Սիրիայում 60 քրիստոնեական եկեղեցի է քանդվել

Սիրիայում 60 քրիստոնեական եկեղեցի է քանդվել

PanARMENIAN.Net - Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի շրջանում Հոմս, Հալեպ և Մաալուլա քաղաքներում 60 քրիստոնեական եկեղեցի է քանդվել: Այդ բնակավայրերում հավատացյալներ են զոհվել և զոհվում են: Այդ մասին հայտարարել է արքեպիսկոպոս Մար Սիլվան Պետր Ալ Նամեհը (Սիրիայի օրթոդոքս եկեղեցի) ՌԴ Պետդումայի միջազգային գործերի գծով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Կալաշնիկովի հետ հանդիպմանը:

Ըստ Ալ Նամեհի, «այն, ինչ այժմ կատարվում է Սիրիայում, ընդհանուր ցավ է», այնպես, ինչպես պատերազմը, որն անդրադառնում է պետության բոլոր բնակիչների վրա: «Մենք կարծում ենք, որ Սիրիան տուն կմնա մեզ համար», հույս է հայտնել սիրիացի եկեղեցականը՝ ափսոսանքով նշելով, որ հայրենիքն արդեն կես միլիոն քրիստոնյա է լքել:

Ինչպես հայտնում է Մոսկվայի պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի հաղորդակցությունների ծառայությունը, հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Կալաշնիկովը հանդիպել է Սիրիայի քրիստոնյաների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԱԵ եպիսկոպոս Արմաշ Նալբանդյանը:

Ապրիլի 24-ին գրոհայինները սիրիական Հալեպ գավառում առևանգեցին երկու եկեղեցականների՝ Հալեպի միտրոպոլիտ Պողոս Յազիջիին Հույն Ուղղափառ եկեղեցու Անտիոքի պատրիարքությունից և Սիրիայի Ուղղափառ եկեղեցու Հալեպի թեմի առաջնորդ Մարկոս Գրիգորիս Յուհաննա Իբրահիմին:

Մինչ քաղաքացիական պատերազմը քրիստոնյաները կազմու էին Սիրիայի բնակչության 10 տոկոսը: 2011 թվականից երկրում սպանվել է շուրջ 1000 քրիստոնյա, քանդվել է շուրջ 40 եկեղեցի ու քրիստոնեական այլ կառույցներ: Մոտ 500 հազար քրիստոնյաներ փախել են երկրից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---