Դինքի սպանության համար կասկածյալի փաստաբանը գտնում է, որ իր պաշտպանյալն անմեղ է10 հոկտեմբերի 2013 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալ Էրհան Թունջելի փաստաբանը հայտարարել է, որ չի կարողանում գտնել իր պաշտպանյալին, գրում է Hurriyet Daily News-ը: Ըստ նրա, Թունջելը գտնվում է Թուրքիայում և նրանք հեռախոսազրույց են ունեցել: Էրդողան Սորքուլուն նշել է, որ կասկածյալը մտածում է՝ հանձնվել իշխանություններին, թե ոչ: «Իմ պաշտպանյալն անմեղ է, բայց ես հաստատ չգիտեմ, թե ով է այստեղ գտնվում»,-ասել է Սորքուլուն: Փաստաբանը նշել է նաև, որ Թունջելի իրավունքները խախտվում են և հիշեցրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչ այդ պատժել է Թուրքիային Դինքի սպանության բացահայտման գործում անբավարար գործողությունների համար: Մինչ Հրանտ Դինքի սպանությունը Էրհան Թունջելը եղել է Տրաբզոնի ոստիկանության իրազեկիչը: «Իմ պաշտպանյալը խամաճիկ չի եղել սպանության մասին գործում: Էրհանն այն մարդը չէ, որին կարելի է օգտագործել: Նա սովորել է Տրաբզոնի համալսարանում և տեղեկություններ է հաղորդել ուսանողների ապօրինի խմբերի մասին: Սպանությունից մի ամիս առաջ Թունջելը դադարեցրել է իրազեկչի իր գործունեությունը: Ես չեմ հավատում, որ Թունջելն է եղել առանցքային կերպարը դատարանում և, հետևաբար, նրա կյանքը վտանգված չէ: Հասարակական կարծիքը դեմ է Էրհանին, սակայն եթե նրա անմեղության ապացույցներ չներկայացվեին, նա չէր արդարացվի: Նա այն մարդն է, որը հայտնել է իշխանություններին պատրաստվող սպանության մասին»,-ասել է Սորքուլուն: Ինչ վերաբերում Յասին Հայալին, որը դատապարտվել է որպես հայ լրագրողի սպանության նախաձեռնող, ապա փաստաբանն ասել է, որ Յասինը փորձել է ամբողջ մեղքը բարդել Թունջելի վրա: «Իմ դիրքորոշումը դեմ չէ Դինքի ընտանիքին, մեր նպատակները նույնն են: Ես հարգում եմ նրանց վիշտն ու ի սրտե ցանկանում եմ, որ ճշմարտությունը բացահայտվի»,-ասել է նա: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |