Լիբիայի առևանգված վարչապետն ազատ է արձակվել

Լիբիայի առևանգված վարչապետն ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Զինված խմբավորումը, որն, ինչպես համարվում է, չեզոք է վերաբերվում Լիբիայի կառավարությանը, ազատ է արձակել երկրի վարչապետ Ալի Զեյդանին՝ մի քանի ժամ պահելուց հետո: Հակասական տեղեկություններ են ստացվում այն մասին, թե արդյոք կամավոր են նրանք ազատել Զեյդանին:

«Հեղափոխականների օպերատիվ օղակ» խմբավորման զինյալները վարչապետին տարել են Տրիպոլիում գտնվող հյուրանոցից արևածագին: Զեյդանն արդեն ձերբակալված է «դատախազի կարգադրությամբ» և կապել է դա իսլամիստ Անաս ալ Լիբիին բռնելու գործողության հետ, որին անցած շաբաթ Տրիպոլիից տարհանեցին ամերիկյան հատուկ նշանակության ուժերը:

Զեյդանին պահել են հանցավորության դեմ պայքարի բաժնի շենքում, որին ձևականորեն ենթարկվում են «հեղափոխականները»: Նրան ազատ արձակեցին, երբ շենքի առջև հավաքվեց զինյալների ամբոխ, որոնց ուղղությամբ սկսել են կրակել: Կառավարության ներկայացուցիչն ասել է, որ վարչապետին «ոչ թե ազատ են արձակել, այլ ազատել են», հայտնում է ВВС-ին:

Ալի Զեյդանն արդեն գրել է Twitter-ում, որ իր հետ ամեն ինչ կարգին է: Նա հայտնել է նաև, որ առևանգիչները փորձել են ստիպել նրան հրաժարական տալ, սակայն նա հրաժարվել է դա անել:

Լիբիայում հայտնվել են զինյալ կազմավորումներ, որոնք ձևականորեն գտնվում են այս կամ այն նախարարությունների տնօրինության տակ, սակայն փաստացի հաճախ ինքնուրույն են գործում:

Ալի Զեյդանը դիմել է Արևմուտքի երկրներին՝ խնդրելով օգնել Լիբիայի գրոհայիններին սանձելու գործում: Նա խոստովանել է, որ իր երկիրն ի վիճակի չէ գլուխ հանել զինյալ իսլամիստների հետ պայքարից առանց Արևմուտքի օգնության:

Շաբաթ օրը ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը Տրիպոլիից տարհանեցին Անաս ալ Լիբիին, որին Վաշինգտոնում համարում են «Ալ Քայիդայի» առաջնորդներից մեկը, որը պատասխանատու է Քենիայում և Տանզանիայում 1998 թ. ԱՄՆ դեսպանատների պայթեցման համար: Երկուշաբթի օրը Լիբիայի իշխանությունները պաշտոնական բացատրություններ են պահանջել ԱՄՆ դեսպանից:

ԱՄՆ-ն պնդում է, որ Ալ Լիբին, որի իսկական անունը Նազիհ Աբդուլ Համեդ Ռուկաի է, «օրինական թիրախ» էր:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---