Բնակարանները Հայաստանում շարունակում են թանկանալ

Բնակարանները Հայաստանում շարունակում են թանկանալ

PanARMENIAN.Net - 2013թ. օգոստոսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16 100 գործարք, ինչը պակաս է 2012թ. նույն ժամանակաշրջանից 6,5 տոկոսով և ավելի է 1,5 տոկոսով 2012թ. օգոստոսից:

2013թ. օգոստոսին Երևանում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների 60,9 % -ն արձանագրվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Մայրաքաղաքում 2013թ. հուլիսի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 2,8 %-ով, իսկ 2012թ. օգոստոսի համեմատ՝ աճել 10,4 տոկոսով:

Անշարժ գույքի կադաստրի պետական հանձնաժողովի տվյալների համաձայն, 2013-ի օգոստոսին Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ միջին շուկայական արժեքը 2013 թվականի հուլիսի համեմատ աճել է 0,04 տոկոսով:

Մայրաքաղաքի կենտրոնում 2013թ. օգոստոսին 1 քմ արժեքը կազմել է 428 հազար դրամ, Արաբկիր վարչական շրջանում՝ 356,5 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝ 282,4 հազար դրամ, Նորք-Մարաշում՝ 251 հազար դրամ, Ավանում՝ 259 հազար դրամ, Էրեբունիում՝ 249 հազար դրամ, Շենգավիթում՝ 255 հազար դրամ, Դավիթաշենում՝ 274,5 հազար դրամ, Աջափնյակում՝ 248 հազար դրամ: Ամենացածր գներն արձանագրվել են Մալաթիա-Սեբաստիայում (241 հազար դրամ) և Նուբարաշենում (152 հազար դրամ):

2013թ. օգոստոսին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 422 բնակարան, որոնց քանակը 2013թ. հուլիսի համեմատ ավելի է 1,4 %-ով և 3,9 տոկոսով ավելի է 2012թ. օգոստոսի համեմատ: Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2013թ. օգոստոսին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2013թ. հուլիսի համեմատ, աճել են 0,1 %-ով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---