Սառեցվել են ԵՄ պաշտոնյաների աշխատավարձերն ու թոշակները

Սառեցվել են ԵՄ պաշտոնյաների աշխատավարձերն ու թոշակները

PanARMENIAN.Net - Եվրամիության նախարարների խորհուրդը բյուջետային միջոցների տնտեսման նպատակով փոփոխություններ է կատարել Եվրամիության ինստիտուների պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման կարգի մեջ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն են հայտնել ԵՄ Խորհրդի մամլո ծառայությունում:

Որոշման համաձայն սառեցվում են աշխատավարձերն ու կենսաթոշակները 2014-2020 ֆինանսական ժամանակահատվածի համար: Ըստ մամլո ծառայության ներկայացուցչի, 2015 թ. եվրապաշտոնյաների աշխատավարձերը կվերանայվեն, իսկ նրանց գնողունակությունը կհաշվարկվի մի բանաձևի համաձայն, որը կիրառելի է ԵՄ 11 երկրների՝ Բելգիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Ավստրիայի, Լեհաստանի ու Մեծ Բրիտանիայի պաշտոնյաների համար:

«Նոր դրույթը նախատեսում է, որ աշխատավարձը չի ավելանա, եթե ՀՆԱ-ն ԵՄ երկրներում կրճատվի ավելի քան 3 տոկոսով»,-պարզաբանել է գործակալության զրուցակիցը:

Նա հայտնել է նաև, որ 2014 թվականի հունվարի 1-ից ԵՄ պաշտոնյաները կմուծեն «համերաշխության» հարկ 6 տոկոսի չափով, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների համար այն կկազմի 7 տոկոս:

Բացի այդ, նախատեսվում է երկարացնել պաշտոնյաների աշխատանքային շաբաթը՝ 37,5 ժամից մինչև 40 ժամ շաբաթական առանց աշխատավարձի փոփոխության: Թոշակի անցնելու տարիքը նույնպես հետաձգվում է 63-ից մինչև 65 տարեկան: Ընդ որում, պաշտոնյան, գործի շահերից ելնելով, կարող է աշխատել մինչև 67 տարեկան, իսկ բացառիկ դեպքերում՝ մինչև 70 տարեկան, ասել է ԵՄ Խորհրդի մամլո ծառայության աշխատակիցը: Նա հայտնել է նաև, որ 2013-2017 թթ. 5 տոկոսով կկրճատվի ԵՄ ինստիտուտների աշխատակիցների քանակը:

ԵՄ ծառայողի նվազագույն աշխատավարձը կազմում է ամսական 2600 եվրո, իսկ առավելագույնը՝ 18 000 եվրո: Բյուրոկրատական մեքենայի գործունեության ապահովման համար Եվրամիության բյուջեից, ըստ տարբեր տվյալների, գանձվում է միջոցների 3-6 տոկոսը:

Բարեփոխումից դժգոհ եվրապաշտոնյաները բազմիցս են գործադուլներ արել Բրյուսելում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---