Ֆրանսիայի «Ազգային ճակատն» ամրապնդում է դիրքերը

Ֆրանսիայի «Ազգային ճակատն» ամրապնդում է դիրքերը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Մարին լը Պենի «Ազգային ճակատ» կուսակցությունը շարունակում է ճանաչում ստանալ: Իրենց պատմական առաջնորդ Ժան Մարի լը Պենի հեռանալու հետ Ֆրանսիայի ծայրահեղաական աջերը ոչ միայն չկորցրեցին, այլ ամրապնդեցին իրենց դիրքերը: Ինչպես գրում է The Guardian-ը, յուրաքանչյուր չորրորդ ֆրանսիացի ընտրող պատրաստ է մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններում սատարել Ազգային ճակատին: Ըստ Nouvelles Observateur-ի, ծայրահեղ աջերի կողմնակիցները կազմում են 24 տոկոս, ինչն ավելի է, քան աջերի ու սոցիալիստների մոտ: Նման միտումներն Եվրոպայում մտահոգում են քաղաքական գործիչներին: «Ծայրահեղականության ու պոպուլիզմի աճն ամբողջ Եվրամիության մտահոգությունն է,-ասում է եվրահանձնակատար Վիվիան Ռեդինգը:-Նրանք տանում են դեպի ռասիզմ, անհանդուրժողականություն, սպառնում են այն արժեքներին, որոնց վրա հիմնված է մեր Միությունը»: Մինչդեռ Մարին լը Պենը փորձում է զատվել հին նեգատիվից և կուսակցության գրեթե ծաղրանկարային կերպարից: Նա ամեն կերպ ընդգծում է իր քաղաքական հոսանքի էվոլյուցիան: Ավելին, Ազգային ճակատի առաջնորդն ասում է, որ կուսակցությունն ամենևին էլ ծայրահեղ աջակողմյան չէ, հայտնում է euronews-ը:

Ազգային ճակատն (FN) —առաջին ազգայնական կուսակցությունն է Ֆրանսիայում, որի առաջնորդն է Մարին լը Պենը: Կուսակցությունը հիմնադրել է Ժան Մարի լը Պենը 1972 թվականին: Փաստացի նրա հայտնվելը կապված է սոցիալիստներին այլընտրանք գտնելու որոնումների արդյունքում: Առավելագույն հաջողության կուսակցությունը հասավ ԱԺ 1986 թվականի և Եվրախորհրդարանի 1984 թվականի ընտրություններում: 2002 թվականին նախագահի ընտրություններում Ժան Մարի լը Պենը դուրս եկավ երկրորդ փուլ՝ հավաքելով 16,86 տոկոս: Երկրորդ տուրում նա հավաքեց 17,79 տոկոս՝ տանուլ տալով Ժակ Շիրակին: 2000-ականների առաջին կեսին Ազգային ճակատը երրորդ տեղում հայտնվեց խորհրդարանական ու մունիցիպալ ընտրությունների արդյունքում: 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը 2-րդ տեղը գրավեց խորհրդարանում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---