Սերգեյ Լավրով. Աֆղանստանում գրոհայինների են պատրաստում Սիրիայում պատերազմի համար

Սերգեյ Լավրով. Աֆղանստանում գրոհայինների են պատրաստում Սիրիայում պատերազմի համար

PanARMENIAN.Net - Երրորդ երկրները ապoրինաբար Աֆղանստանում գրոհայինների են պատրաստում սիրիական ռեժիմի դեմ պայքարելու համար, այդ թվում սովորեցնում են նրանց, թե ինչպես վարվել քիմիական զենքի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում:

«Վերջերս հաղորդագրություններ հայտնվեցին, որ երրորդ երկրներն ապօրինաբար օգտագործում են Քաբուլի չվերահսկվող տարածքը Սիրիայի ռեժիմի դեմ գրոհայիններ պատրաստելու համար, այդ թվում քիմիական թունավոր նյութերի հետ վարվելու ունակություններին»,-ասել է նա:

«Մասնավորապես, մեր տվյալներով, ոչ անհայտ «Ջաբհաթ ան Նուսրան» մտադիր է ապօրինաբար Իրաքի տարածք առաքել թունավոր նյութեր արդեն Իրաքի տարածքում ահաբեկչության կազմակերպման համար»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ահաբեկչական ճամբարների ցանցն Աֆղանստանում ստեղծվել է դեռ 80-ականներին Ուսամա բին Լադենի կողմից՝ խորհրդային զորքերի դեմ կռվող մոջահեդներ պատրաստելու համար: 40-րդ բանակն Աֆղանստանից դուրս բերելուց հետո, ճամբարներում սկսեցին գրոհայինների սովորեցնել աշխարհի տարբեր երկրներից, առաջին հերթին Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից: Ներկայումս նրանք ֆինանսավորվում են «Ալ Քայիդայի» կողմից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---