Վանգան օգնեց` Հայաստանի հավաքականը հաղթեց բուլղարացիներին 11 հոկտեմբերի 2013 - 21:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ռևանշը կայացավ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում բուլղարացիները պարտություն կրեցին 2:1 հաշվով: Սա մեր հավաքականի առաջին հաղթանակն էր ԱԱ 2014-ի ընտրական մրցաշարի տնային խաղում: 43-րդ րոպեին Բուլղարիայի հավաքականը մնաց 10 հոգով, ինչին հաջորդեց մեր կիսապաշտպան Արաս Օզբիլիսի գոլը, որն էլ բացեց հաշիվը: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց: Խաղի արդեն 60-րդ րոպեին բուլղարացիները հավասարեցրին հաշիվը, ինչից մի քանի րոպե անց մնացին 9 խաղացողով: Երբ խաղի ավարտին հաշված րոպեներ էին մնացել, Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը խփեց հաղթական գոլը: Մեր հավաքականը հոկտեմբերի 15-ին Նեապոլում կմրցի Իտալիայի հավաքականի հետ: «Բ» խմբի մրցաշարային աղյուսակը հետևյալն է․ Իտալիա` 21 (9 խաղ) Բուլղարիա` 13 (9) Դանիա`13 (9) Հայաստան` 12 (9) Չեխիա` 12 (9) Մալտա` 3 (9) Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |