Իրանը մեղադրում է Ադրբեջանին մշակութային արժեքները յուրացնելու մեջ

Իրանը մեղադրում է Ադրբեջանին մշակութային արժեքները յուրացնելու մեջ

PanARMENIAN.Net - Իրանը բողոք է ներկայացրել ՅՈւՆԵՍԿՕ Նիզամի Գյանջևիի գրական ժառանգության հարցում Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ: Ինչպես գրում է Mehr գործակալությունը, Իրանի Մշակութային ժառանգության ու զբոսաշրջության կազմակերպման վրա հղումով, կազմակերպության նախագահ Մուհամմեդ Ալի Նաջաֆին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային է հղել իր գրավոր բողոքը: Նրա ուղերձում ասվում է, որ Ադրբեջանը ֆարսիով արված արձանագրությունները պարսիկ բանաստեղծ Նիզամի Գյանջևիի շիրմաքարին փոխարինել է թուրքալեզու արտահայտություններով: Նա պահանջել է ՅՈւՆԵՍԿՕ-ից անհապաղ միջոցներ ձեռնարկել և պոետի շիրմաքարը նախկին տեսքի բերել:

Վերջին տարիներին Իրանի ու Ադրբեջանի միջև սրվել են լուրջ տարաձայնությունները մշակութային ու պատմական հարցերի շուրջ: Ըստ իրանական կողմի, Ադրբեջանը, բացի պարսիկ գրող Գյանջևիից, յուրացնում է նաև Իրանի երաժշտական գործիքները, իսկ այժմ էլ յուրացնում է չովանգ խաղը՝ առաջացնելով Իրանի պաշտոնյաների ու մշակույթի գործիչների դժգոհությունը: Ադրբեջանը հավակնում է ոչ միայն Իրանի մշակութային ժառանգության, այլ նաև Հյուսիսային Ատրպատական նահանգի վրա, որտեղ բնակչության մեծ մասը թրքալեզու պարսիկներ են:

Նիզամի Գյանջևի, որի լրիվ անունն է Նիզամ ադ-Դին Աբու Մուհամմադ Իլյաս իբն-Յուսուֆ իբն-Զաքի իբն-Մուայյադ ((ծնվ. մոտ 1141 թ. Գանձակ, մահ. 1209 թ. Գանձակ , Պարսկաստան) պարսկական բանաստեղծական արվեստի դասական, միջնադարյան Արևելքի մեծագույն բանաստեղծներից մեկն է, որը պարսկական դյուցազներգության մեջ բերել է ռեալիստական ոճ։ Նիզամին սկսել է ստեղծագործել 20-22 տարեկանում: Նա չի եղել պալատական բանաստեղծ: Գրել է 116 գազել, 6 քասիդ, 2 կիտա և 30 ռոբայի, բայց նրա գլուխգործոցը համարվում է «Խամսեն» (Հնգամատյանը), որի մեջ մտնում են հինգ պոեմներ` «Գաղտնիքների գանձարան», «Խոսրով և Շիրին», «Լեյլի և Մեջնուն», «Յոթ գեղեցկուհիներ», «Իսկանդար նամե»:

Photo:dom-monet.ru
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---