Բիձինա Իվանիշվիլի. Նախագահական ընտրություններում երկրորդ փուլ չի լինի

Բիձինա Իվանիշվիլի. Նախագահական ընտրություններում երկրորդ փուլ չի լինի

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվլին խոստացել է հիշեցնել «որոշ փորձագետների, որոնք պնդում են, որ երկրորդ փուլ պետք է լինի», իրենց իսկ խոսքերը: Այդ մասին վարչապետը հայտարարել է Առաջին ալիքի եթերում: «Կավարտվեն նախագահական ընտրությունները և ես անպայման կհիշեցնեմ փորձագետներին, որոնք ասում էին, որ անպայման երկրորդ փուլ կլինի, իրենց իսկ խոսքերը: Եվ հետո ես արդեն վարչապետ չեմ լինի: Ընտրություններին երկու շաբաթ է մնացել: 97-98 տոկոսով երկրորդ փուլ չի լինի: Մենք այդ իրավիճակից դուրս բերեցինք երկիրը…Մեկ տարվա ընթացքում լավից բացի ուրիշ ոչինչ չենք արել: Շատ սոցիալական խնդիրներ ենք լուծել, արել ենք ավելին, քան խոստացել ենք: Հուսով եմ, որ արդյունքները դա ցույց կտան: Մենք վստահ հաղթանակ կտանենք հենց առաջին փուլում՝ 2-3 տոկոս վերապահումով, եթե, Աստված մի արասցե, երկրում դժբախտություն պատահի: Նման հավանականությունը փոքր է և վերլուծությունը դրա վրա կառուցելը լուրջ չի լինի»,-հայտարարել է վարչապետը:

Ավելի վաղ նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին զգուշացրել էր Վրաստանի իշխանություններին, որ ընտրությունների օրը Նինո Բուրջանաձեի թիմը կարող է անկարգություններ հրահրել երկրում, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Նախագահական ընտրությունները Վրաստանում կկայանան հոկտեմբերի 27-ին: Հիմնական հավակնորդներն են «Վրացական երազանքից» Գեորգի Մարգվելաշվիլին, «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, որին առաջադրել է «Ժողովրդական ժողով» հասարակական կազմակերպությունը և Միխայիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժումից» Դավիթ Բաքրաձեն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---