Սիրիայում ահաբեկչության արդյունքում 21 մարդ է զոհվել

Սիրիայում ահաբեկչության արդյունքում 21 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Դերաա գավառում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 21 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է AFP-ն՝ իրավապաշտպան Syrian Observatory for Human Rights կազմակերպության վրա հղումով: Միջադեպի զոհերի թվում չորս երեխա և մեկ կին կա՝ ավտոմեքենայում ռումբ է պայթել:

Ապստամբներն արդեն մեղադրել են կառավարական ուժերին պայթուցիկ սարքի տեղադրման համար: Ըստ գրոհայինների տվյալների, վայրը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, գտնվում է երկրի իշխանությունների վերահսկողության տակ:

Դերաա գավառը առաջիններից մեկն էր, որտեղ 2011 թ. գարնանը սկսվեցին ելույթները նախագահ Ասադի դեմ: Այդ տարածքում մինչ օրս դաժան մարտեր են գնում, ինչը բացատրվում է նրա աշխարհագրական դիրքով՝ Դերաան գտնվում է Հորդանանի հետ սահմանին, ինչպես նաև սահմանակից է Դամասկոս գավառին, որտեղ գտնվում է Սիրիայի մայրաքաղաքը, գրում է Լենտա.ռու-ն:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 150 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---