16 հոկտեմբերի 2013 - 12:17 AMT
Օրհան Զեյնալովն ոչ պաշտոնապես խոստովանել է, որ սպանել է Եգոր Շչերբակովին

Երեքշաբթի օրը երեկոյան ձերբակալված Օրհան Զեյնալովը, որին կասկածում են Մոսկվայի հարավում երիտասարդի սպանության մեջ, ոչ պաշտոնապես խոստովանել է մեղքը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը ՆԳՆ մամլո ծառայության ներկայացուցիչը:

«Ձերբակալության ժամանակ Զեյնալովը դիմադրել է, սակայն ոչ ոք չի տուժել: Ոչ պաշտոնական խոսակցություններում օպերատիվ աշխատակիցների հետ նա ճանաչել է իր մեղքը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անկարգությունների առիթ է դարձել հոկտեմբերի լույս 10-ի գիշերը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվել էր անկարգությունների:Վրդովված մարդիկ ջարդել են բազայի դարպասները, վնասել սառնարանները, կոտրել կայանած մեքենաները, ջախջախել ձմերուկների առևտրի տաղավարը: Կեսգիշերից հետո իրավիճակը հաջողվել է համեմատաբար կայունացնել հատուկ ուժերի միջամտությամբ:Ոստիկանություն բերման է ենթարկվել անկարգությունների գրեթե 400 մասնակից:

Շչերբակովի սպանության համար կասկածյալ Օրհան Զեյնալովը աշխատանքի մշտական վայր Մոսկվայում չուներ և մասնավոր տաքսի էր վարում: Ինչպես ասվում է ՌԴ ՔԿ պաշտոնական հաղորդագրության մեջ, Զեյնալովը «չարաշահում է սպիրտային խմիչքները»: Ըստ ՌԴ ՔԿ տվյալների, կասկածյալը շուրջ 10 տարի է բնակվում է Մոսկվայում, սակայն բնակության մշտական վայր չունի: Երեքշաբթի երեկոյան նրան ձերբակալել են Կոլոմնայում:

Photo: lifenews.ru