Ազգայնամոլների վրե՞ժ. Մոսկովյան Բիրյուլովոյում ուզբեկ քաղաքացու են սպանել

Ազգայնամոլների վրե՞ժ. Մոսկովյան Բիրյուլովոյում ուզբեկ քաղաքացու են սպանել

PanARMENIAN.Net - Ուզբեկստանի քաղաքացու մարմին է հայտնաբերվել դանակի վերքերով Մոսկվայի Արևելյան Բիրյուլովո շրջանում: Ինչպես հայտնում են ՌԴ ԶԼՄ-ները, հայտնաբերված դիակի մասին տեղեկությունը ստացվեց նախօրեին Ցարիցինո ու Պոկրովսկայա կայարանների հերթապահներից:

Երկաթուղային ուղիներից ոչ հեռու հայտնաբերվեց տղամարդու դին: Մոսկվայի ՆԳՆ մամլո ծառայությունը հաստատել է դիակի հայտնաբերման փաստը, պարզվում են մահվան հանգամանքները:

Մինչդեռ երեկ երեկոյան ազգայնամոլները փորձել են կրկնել «ժողովրդական հավաքը» Բիրյուլովոյում: Այս անգամ այն նվիրված էր մահմեդական «Ղուրբան բայրամ» տոնին: Ակտիվիստները հավաքվել են «Պրաժսկայա» մետրոյի մոտ՝ կրկին Շչերբակովի սպանության վայր գնալու մտադրությամբ: «Գնանք դեպի Բիրյուլովո, ցույց տանք, որ ամբողջ Մոսկվան մեզ հետ է»,-ասվում էր «Ռուսական պատասխանը Ղուրբան բայրամին» ակցիայի անոնսներում, որ զետեղվել էր ազգայնական կայքերում: Սակայն դեռ մեկ ժամ առաջ պարզ դարձավ, որ միջոցառումը տեղի չի ունենա՝ բոլոր մոտակա խանութներն ու դեղատները նախապես փակվել էին, իսկ ֆուտբոլային ֆանատների արտաքինով մարդկանց իրավապահները բերման էին ենթարկում: Խուզարկության արդյունքում շատերի մոտ հայտնաբերվեցին մահակներ: Ընդհանուր առմամբ ձերբակալվեց 50 մարդ, սակայն ևս 40 ազգայնամոլներ ցրվեցին բակերում և շարժվեցին դեպի Բիրյուլովո: Օմոնականները հետապնդեցին նրանց, հայտնում է «Կոմերսանտը»:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», վերջին տվյալներով ոստիկանությունը ձերբակալել է մոտ 300 ագրեսիվ տրամադրված երիտասարդների, շատերը անչափահասներ էին: Ի դեպ, խուլիգանները հասցրել են կոտրել մի քանի ավտոմեքենաների պատուհանները:

Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անկարգությունների առիթ է դարձել հոկտեմբերի լույս 10-ի գիշերը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվել էր անկարգությունների:Բերման է ենթարկվել 400 մարդ:

Ոստիկանությունը ձերբակալել է Եգոր Շչերբակովի սպանության գործով կասկածյալ ադրբեջանցի Օրհան Զեյնալովին: Ըստ ՌԴ ՔԿ տվյալների, կասկածյալը շուրջ 10 տարի է բնակվում է Մոսկվայում, սակայն բնակության մշտական վայր չունի: Քննիչները պարզում են, թե արդյոք Զեյնալովն օրինական հիմունքներով էր Ռուսաստանում: Զեյնալովը ոչ պաշտոնապես խոստովանել է իր մեղքը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---