Դամասկոսի բնակիչներին թույլ են տվել շուն ու կատու ուտել՝ սովամահ չլինելու համար

Դամասկոսի բնակիչներին թույլ են տվել շուն ու կատու ուտել՝ սովամահ չլինելու համար

PanARMENIAN.Net - Դամասկոսի մի քանի հեղինակավոր իմամներ հրապարակել են համատեղ ֆեթվա (կրոնական հրահանգ), որով թույլատրվում է սննդի մեջ օգտագործել շան, կատվի և ավանակի միս՝ սովամահությունից փրկվելու համար, հայտնում է BBC News-ը:

Համապատասխան որոշումը կայացվել է Սիրիայի մայրաքաղաքում սնդդամթերքի լուրջ պակասի պայմաններում: Իմամները պարզաբանել են, որ սովորաբար «անմաքուր» համարվող կենդանիների միսը սննդի մեջ օգտագործելու թույլտվությունը յուրօրինակ օգնության աղերս է՝ ուղղված աշխարհին: Նրանց խոսքով, եթե սննդամթերքի հետ կապված իրավիճակը վատթարանա, քաղաքում կարող են նաև մարդակերության դեպքեր գրանցվել:

Մինչ օրս նմանատիպ որոշումներ էին կայացվել նաև Հոմսում և Համայում, որտեղ դաժան մարտեր էին գնում, հայտնում է Lenta.ru-ն:

Մինչ քաղաքացիական պատերազմը սննդամթերքի մեծ մասը Դամասկոսը ստանում էր շրջակա գյուղական շրջաններից: Երբ գրոհայինները վերահսկողություն հաստատեցին արվարձաններից շատերում, քաղաքը սնունդով մատակարարելու ճանապարհներից շատերը փակվեցին, ինչը գնաճի, դեֆիցիտի ու վերավաճառքի զգալի աճի պատճառ դարձավ:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 150 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---