Սերգեյ Սոբյանին. Մոսկվայի ոստիկանությունը կրկին կարող է բերման ենթարկել ապօրինի ներգաղթյալներին

Սերգեյ Սոբյանին. Մոսկվայի ոստիկանությունը կրկին կարող է բերման ենթարկել ապօրինի ներգաղթյալներին

PanARMENIAN.Net - Մոտ 650 քրեական գործ է հարուցվել Մոսկվայում 2013 թ. ի վեր ապօրինի միգրացիայի կազմակերպման փաստերով, ինչը տասնյակ անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ, ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ ելույթ ունենալով այսօր «Մոսգորդումայում»:

Նա նշել է համեմատության համար, որ անցյալ տարի նման երկու տասնյակ գործ է հարուցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նա նշել է, որ ապօրինի ներգաղթի ոլորտում կարգապահության ներմուծմանն ուղղված միջոցները ժամանակավոր չեն լինելու: «Մոսկվայի կառավարությունն ու ոստիկանությունը մոսկվացիների կողքին են: Կարգապահության հաստատումը կշարունակվի նաև առաջիկայում»,-ասել է նա:

Նա հիշեցրել է, որ Մոսկվայի ոստիկանությունը կրկին կարող է բերման ենթարկել ապօրինի ներգաղթյալներին:

Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անկարգությունների առիթ է դարձել հոկտեմբերի լույս 10-ի գիշերը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվել էր անկարգությունների:Բերման է ենթարկվել 400 մարդ:

Ոստիկանությունը ձերբակալել է Եգոր Շչերբակովի սպանության գործով կասկածյալ ադրբեջանցի Օրհան Զեյնալովին: Ըստ ՌԴ ՔԿ տվյալների, կասկածյալը շուրջ 10 տարի է բնակվում է Մոսկվայում, սակայն բնակության մշտական վայր չունի: Քննիչները պարզում են, թե արդյոք Զեյնալովն օրինական հիմունքներով էր Ռուսաստանում: Զեյնալովը ոչ պաշտոնապես խոստովանել է իր մեղքը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---