Սիրիայի քրիստոնյաները ՌԴ քաղաքացիություն են հայցում

Սիրիայի քրիստոնյաները ՌԴ քաղաքացիություն են հայցում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ն դիվանագիտական ուղիներով ստացել է սիրիացի քրիստոնյաների դիմումը Դամասկոս գավառի Կալամուն շրջանից, որտեղ գտնվում են Սիրիայի հայտնի քրիստոնեական սրբությունները: ՌԴ ԱԳՆ-ն հրապարակում է նամակը ՝արաբերենից արված թարգմանությամբ: Ուղերձում ասվում է.

«Մենք՝ Կալամունի քրիստոնյաներս, որոնք բնակվում են Սեյդնայա, Մահարա Սեյդնայա, Մաալուլա և Մահարուն բնակավայրերում, առաջին անգամ Քրիստոսի ծնունդից ի վեր գտնվում ենք մեր հողերից արտագաղթելու վտանգի առջև: Մենք մահը գերադասում ենք թափառելուն: Ուստի մենք կպաշտպանենք մեր Հայրենիքը, հավատն ու պատիվը և չենք հեռանա այն հողից, որով քայլել է Քրիստոսը:

Կալամունի քրիստոնյաները գտնում են, որ ահաբեկիչների նպատակն է, որոնց սատարում է Արևմուտքը, նրանց բնիկ ներկայության վերացումը, ընդ որում ամենասարսափելի միջոցներով՝ ներառյալ հասարակ մարդկանց վայրագ սպանությունները: Ի դեմս ՌԴ-ի մենք տեսնում ենք աշխարհում խաղաղության ու կայունության հզոր մի գործոն: Ռուսաստանը հստակ պաշտպանական գիծ է վարում Սիրիայի, նրա ժողովրդի ու տարածքային ամբողջականության հարցում: Մենք մշտապես զգում ենք Ռուս ուղղափառ եկեղեցու աջակցությունը:

Դարեր շարունակ Արևելքի քրիստոնյաները գիտեին՝ ոչ ոք չի հոգա նրանց շահերի մասին այնպես, ինչպես դա կանի Ռուսաստանը: Փորձության ժամին Ռուսաստանը միշտ եղել է մեզ հետ քաղաքական, տնտեսական, հումանիտար ու այլ ասպեկտներով:

Քանի որ սիրիական օրենսդրությունը թույլ է տալիս երկքաղաքացիություն ունենալ, մենք որոշեցինք դիմել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար, եթե դա հնարավոր է: Քաղաքացիություն ստանալը պատիվ կբերի յուրաքանչյուր սիրիացի քրիստոնյաի: Մենք կլինենքն Ռուսաստանի պաշտպանության տակ, թեև ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ հայտնվենք գրոհայինների ձեռքից: Մոտ 50 հազար մարդուց՝ բժիշկներից, փաստաբաններից, ձեռնարկատերերից, ոչ ոք չի ցանկանում լքել իր տունը: Մենք ունենք ամեն անհրաժեշտը, մենք փող չենք ուզում:

«Մեր դիմումը չի նշանակում, թե մենք կասկածում ենք Սիրիայի բանակի ու կառավարության կարողություններին: Սակայն մեզ սարսափեցնում է Արևմուտքի ու ատելությամբ լի ֆանատիկոսների դավադրությունը, որոնք դաժան պատերազմ են մղում մեր երկրի դեմ: Այն, ինչ կատարվեց Մաալուլաում, դաս հանդիսացավ մեզ համար»,-ասվում է ուղերձում:

Նամակը ստորագրել են ՌԴ քաղաքացիության համար դիմած ընտանիքների ներկայացուցիչները:

Սիրիացի ապստամբները ծայրահեղական իսլամիստական «Նուսրայի ճակատը» խմբավորումից սեպտեմբերի 4-ին գրոհեցին հին քրիստոնեական Մաալուլա բնակավայրը Դամասկոսից դեպի հյուսիս-արևելք:

Առաջին գրոհի ժամանակ սպանվեցին սահմանակետի 8 զինծառայողները: Գրոհայինները խոստացան շուտով գրավել Մաալուլայի մյուս մասը: Այժմ Մաալուլայում ահաբեկիչներ չկան: Բնակավայրը հայտնի է նրանով, որ բնակիչները խոսում են հին եբրայերեն լեզվով: «Ալ Նուսրայի ճակատը» չի թաքցնում Սիրիայում իսլամական էմիրություն հիմնելու իր մտադրությունը:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 150 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ:

Մինչ պատերազմը քրիստոնյաները Սիրիայում կազմում էին բնակչության 10 տոկոսը: 2011 թ. ի վեր սպանվել է մոտ 1000 քրիստոնյա, ավերվել է 40 եկեղեցի, շուրջ 300 հազար քրիստոնյաներ փախել են երկրից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---