Մարին լը Պեն. Եվրամիությունը կարժանանա ԽՍՀՄ ճակատագրին

Մարին լը Պեն. Եվրամիությունը կարժանանա ԽՍՀՄ ճակատագրին

PanARMENIAN.Net - Եվրամիությունը կփլուզվի, ինչպես դա տեղի ունեցավ Խորհրդային Միության հետ, գտնում է Ֆրանսիայի Ագգային ճակատի առաջնորդ Մարին լը Պենը:

«Եվրամիությունը, ինչպես Խորհրդային Միությունը, վերանորոգման ենթակա չէ: Ես ցանկանում եմ վերադարձնել Եվրոպան ինքնիշխան պետությունների դաշինքին», հայտարարել է Լը Պենը բրյուսելյան EUobserver ինտերնետ թերթին: Ըստ Ֆրանսիայի աջ ծայրահեղականների առաջնորդի, «Եվրամիությունից հետո» Եվրոպային բարգավաճում է սպասում: Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը ավելի վաղ մտահոգություն էր հայտնել Եվրամիության երկրներում պոպուլիստ քաղաքական գործիչների դիրքերի ամրապնդման առնչությամբ: Ըստ Վան Ռոմպեյի, 2014 թ. մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի հերթական ընտրություններն այդ առնչությամբ խոստանում են լինել «բացառիկ դժվար»: Միևնույն ժամանակ գտնում է ԵՄ ղեկավարը, Եվրամիության երկրներում միշտ կլինեն «բավականաչափ ընտրողներ պաշտպանելու համար եվրոպական նախագիծը, սակայն դա կլինի ավելի դժվար պայմաններում, քան նախկինում էր», գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ազգային ճակատն (FN) առաջին ազգայնական կուսակցությունն է Ֆրանսիայում, որի առաջնորդն է Մարին լը Պենը: Կուսակցությունը հիմնադրել է Ժան Մարի լը Պենը 1972 թվականին: Նրա հայտնվելը փաստացիպայմանավորված էր սոցիալիստներին այլընտրանք գտնելու որոնումներով: Առավելագույն հաջողության կուսակցությունը հասավ ԱԺ 1986 թվականի և Եվրախորհրդարանի 1984 թվականի ընտրություններում: 2002 թվականին նախագահի ընտրություններում Ժան Մարի լը Պենը դուրս եկավ երկրորդ փուլ՝ հավաքելով 16,86 տոկոս: Երկրորդ տուրում նա հավաքեց 17,79 տոկոս՝ տանուլ տալով Ժակ Շիրակին: 2000-ականների առաջին կեսին Ազգային ճակատը խորհրդարանական ու մունիցիպալ ընտրությունների արդյունքում հայտնվեց երրորդ տեղում: 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը խորհրդարանում գրավեց2-րդ տեղը:

Եվրոպական Միություն կամ Եվրամիությունը եզակի միջկառավարական և վերազգային կազմավորում է, որն ընդգրկում է 27 անդամ երկիր: Եվրոպական Միությունը հիմնվել է 1992թ. ԵՄ մասին պայմանագրով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---