AYF բողոքի ակցիա կանցկացնի Ալի Բաբաջանի դեմ Լոս Անջելեսում

AYF բողոքի ակցիա կանցկացնի Ալի Բաբաջանի դեմ Լոս Անջելեսում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Հայ երիտասարդական միությունը (AYF) բողոքի ակցիա կանցկացնի Լոս Անջելեսում Միջազգային հարաբերությունների խորհրդի գրասենյակի մոտ՝ ընդդեմ Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանի այցի: Խորհրդի նիստը նվիրված է Թուրքիայի էկոնոմիկային ու արտաքին քաղաքականությանը՝ ներառյալ թուրք-ամերիկյան հարաբերություններն ու ապագա ներդրումները տարածաշրջանում: Զեկույցով հանդես կգա Ալի Բաբաջանը:

«Մենք, որպես ԱՄՆ քաղաքացիներ, որոնք գնահատում են խոսքի ազատությունը, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը, չենք կարող թույլ տալ, որ տնտեսական արժեքները գերակշռեն: Մենք՝ ԱՄՆ ժողովուրդը, կտրականապես դեմ ենք այն կառավարություններին, որոնք սիստեմատիկաբար անտեսում են մարդու իրավունքներն ու կրոնական անհանդուրժողականությունը: Թուրքիայի կառավարությունը չի հարգում և չի կիսում այն արժեքները, որոնք մենք գնահատում ենք որպես անխախտելի ու հիմնարար ամերիկյան հասարակության համար: Խախտումների անվերջ ցուցակում, Թուրքիայի կառավարությունը մեղավոր է Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեջ, որի հետևանքով 1,5 մլն հայ զոհվեց և ոչնչացվեց Օսմանյան կայսրության ամենահին մշակույթներից մեկի ներկայությունը: Դա XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որը հիմք ծառայեց հետագա ոճրագործությունների համար, ներառյալ Հոլոքոսթը: Չնայած նրան, որ աշխարհի բոլոր պատմաբանները Հայոց ցեղասպանությունը համարում են XX դարի առաջին ցեղասպանություն, Թուրքիայի կառավարությունը շարունակում է ժխտել իր պատասխանատվությունն այդ հանցագործության համար»,-ասվում է AYF հայտարարության մեջ:

Հայ երիտասարդական միությունը (AYF) ՀՅԴ երիտասարդական թևն է, ստեղծվել է 1933 թվականին, բաժանմունքներ ունի ԱՄՆ, Կանադայի ու Ավստրալիայի համալսարաններում: ՀՅԴ-ն ստեղծվել է 1890 թվականին Թիֆլիսում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---