Փոլադ Բյուլբյուլօղլին կշտամբել է Ռուսաստանին Եգոր Շչերբակովի մարդասպանի ձերբակալության համար

Փոլադ Բյուլբյուլօղլին կշտամբել է Ռուսաստանին Եգոր Շչերբակովի մարդասպանի ձերբակալության համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան, խորհրդային ժամանակների էստրադային «ժողովրդների բարեկամության» պտուղ Փոլադ Բյուլբյուլօղլին հոկտեմբերի 16-ին հայտարարել է, որ իր երկրի ներկայացուցչությունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ պահանջելով հյուպատոսական աջակցություն տրամադրել Օրհան Զեյնալովին, որին ձերբակալել են ՌԴ քաղաքացի Եգոր Շչերբակովի սպանության կասկածանքով, գրում է ostkraft.ru-ն:

Բացի այդ, ադրբեջանցի դեսպանը կշտամբել է Ռուսաստանին «դատավարական օրենքսգրքի բոլոր պահանջները» խախտելու համար, Զեյնալովի շուրջ ԶԼՄ-ներում «հիստերիա» բարձրացնելու համար: Դեսպանի և երգչի կարծիքով, մոսկվաբնակ երիտասարդի սպանությունն ադրբեջանցու կողմից «կենցաղային դեպք է», որի նմանները «եղել են, կան և կլինեն, բայց դրանք քաղաքականության մակարդակի հասցնելը և որևէ ժողովրդի դեմ հիստերիա բարձրացնելը բումերանգ է»: Որից հետո Բյուլբյուլօղլին սկսել է պատմել «ռուսների կողմից ադրբեջանցիների սպանություն» ինչ-ինչ դեպքերի մասին:

«Մենք էլ մամուլ ունենք, մենք էլ կարող ենք ժողովրդական հավաք կազմակերպել, ասել՝ ռուսը ադրբեջանցու է սպանել, պետք է վտարել բոլոր ռուսներին: Բայց չէր որ մենք դա չենք անում: Ռուսաստանը բազմազգ ու բազմադավան երկիր է, չի կարելի է այդպիսի բաներ անել»,-դեսպանի խոսքն է մեջբերում «Վեստի» հեռուստաալիքը:

Մոսկվայի արձագանքը դեսպանի, ցանկացած դիվանագիտական էթիկայի սահմաններից դուրս, այս հայտարարությանը չի հնչել: Ընդհանրապես ոչ մի արձագանք: Խորհրդային «աստղը» անցանկալի անձ չի հայտարարվել, Ադրբեջանում ռուսների ճակատագիրը շանտաժի առարկա դարձնելու համար ներողություն և բացատրություններ չեն պահանջվել: Հավանաբար, չեն էլ պահանջվի: ՌԴ ԱԳՆ-ն ուղղակի կսպասի պաշտոնական նոտայի ու սեղմ հաղորդագրությամբ հանդես կգա, որ հյուպատոսական աջակցություն Ադրբեջանի քաղաքացուն տրամադրվել, է, իսկ նրա իրավունքները պահպանվում են համաձայն բոլոր կոնվենցիաների ու համաձայնագրերի: Իսկ հետո, հավանաբար, «բազմազգ ու բազմադավան Ռուսաստանի» իշխանություններն ուղղակի լուռ կհետևեն ՌԴ հանդեպ ոչ այնքան բարեկամական երկրի դեսպանի «խիստ, բայց արդարացի» հրահանգներին: Չէ որ այդ դեսպանն այնքան լավ է երգում, այնքան լավ է ընկերություն անում նախագահական թատերագետ Միխայիլ Շվիդկոյի ու ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի հետ, որը հաջողությամբ Բաքու է այցելում: Չէ որ բողոքի ակցիաները Բիրյուլովոյում տեղի են ունեցել «մի խումբ ազգայնականների հանկարծակի հորդորի» արդյունքում: Իսկ եթե ազգայնամոլներին պատժեն, իսկ Զեյնալովին արտահանձնեն Ադրբեջանին, Բաքուն գուցե դրանից հետո ցանկանա անդամակցել «բազմազգ ու բազմադավան» Եվրասիական միությանը, անշուշտ, որպես ադրբեջանցիների ազգային պետություն: Կամ գուցե դիտարկի «3+1» տարբերակը: Ռուսական պետությունն էլ կշահի, գրում է «Արևելյան գործակալությունը»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---