Շչերբակովի սպանության գործով կասկածյալ Զեյնալովը ժխտում է իր մեղքը

Շչերբակովի սպանության գործով կասկածյալ Զեյնալովը ժխտում է իր մեղքը

PanARMENIAN.Net - Մոսկվայի Բիրյուլովո շրջանում աղմկահարույց սպանության գործով կասկածյալ ադրբեջանցի Օրհան Զեյնալովը չի խոստովանել իր մեղքը, հայտնել են մոսկովյան ԶԼՄ-ները դատարանի դահլիճից, որտեղ քննվում է նրա կալանավորման հարցը: Հոկտեմբերի 16-ին Զեյնալովին բերման են ենթարկել Մոսկվա ուղղաթիռով մերձմոսկովյան Կոլոմնայից:

Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անկարգությունների առիթ էր դարձել հոկտեմբերի լույս 10-ի գիշերը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվել էր անկարգությունների:Բերման է ենթարկվել 400 մարդ: Երեքշաբթի պարզվեց այդ գործով կասկածյալ Օրհան Զեյնալովի անձը:

Ձերբակալության ժամանակ Զեյնալովը դիմադրել է: Ավելի ուշ, օպերատիվ աշխատակիցների հետ զրույցում նա խոստովանել էր իր մեղքը՝ ասելով, թե ինքն է դանակով հարվածել Եգոր Շչերբակովին: Նրա ձերբակալությանն աջակցելու համար Զեյնալովի վարձակալած բնակարանի տիրոջը 1 մլն ռուբլի են խոստացել ՆԳՆ-ում:

ՌԴ իրավապահ մարմինները հայտարարել են, որ Զեյնալովը չունի ՌԴ քաղաքացիություն: Ըստ ՌԴ ՔԿ տվյալների, կասկածյալը մոտ 10 տարի է բնակվում է Մոսկվայում, սակայն բնակության մշտական վայր չունի, չարաշահում է ալկոհոլային խմիչքները, բռնկուն է, ագրեսիվ, մշտական աշխատանք չունի:

Նա մեկ տարի ազատազրկված է եղել և դուրս է եկել գաղութից անցած տարվա ապրիլի 6-ին: Հոկտեմբերի 17-ին Զեյնալովին թարգմանիչ է տրամադրվել, քանի որ, ըստ ՔԿ ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, կասկածյալը «հանկարծակի մոռացել է ռուսերենը»:

«Ես համաձայն չեն, ես չեմ սպանել»,-հայտարարել է Զեյնալովը թարգմանչի օգնությամբ՝ խնդրելով ազատ արձակել իրեն գրավի դիմաց, չհստակեցնելով գումարի չափը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---