Լիտվայի ԱԳ նախարար. ԵՄ-ն չի մրցակցում Ռուսաստանի հետ, սակայն Ռուսաստանը ևս պետք է հարգի իր հարևաններին18 հոկտեմբերի 2013 - 13:15 AMT PanARMENIAN.Net - «Եվրամիության կողմից հակադրություն Ռուսաստանին կամ մրցակցություն նրա հետ չկա: Հակառակը, ես հայտարարություններ եմ լսում մյուս կողմից թե՝ «մենք ձեզ չենք սպառնում, սակայն զգուշացնում ենք հետևանքների մասին, մենք կփակենք սահմանները, մուտքի արտոնագրեր կներմուծենք»,-ահա սա իրոք քաղաքականացված մոտեցում է»,-«Կոմերսանտին» տված հարցազրույցում հայտարարել է այժմ ԵՄ-ում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը: «Մենք մշտապես կրկնում ենք, որ ԵՄ-ն հարգում է ցանկացած ընտրություն: Ի դեպ, Արևելյան գործընկերության ծրագրի մասնակիցներից մեկը՝ Բելառուսը, նաև Մաքսային միության անդամ է: Հայաստանը նույնպես հայտարարեց, որ ընտրում է Մաքսային միությանը միանալու ճանապարհը: Եվ մենք հարգում ենք այդ ընտրությունը: Սակայն մենք հարգում ենք նաև այն երկրների ընտրությունը, որոնք ցանկանում են ավելի մոտ լինել եվրոպական նախագծին»,-ասել է նա: Լինաս Լինկյավիչուսը նաև հորդորեց ռուսաստանցի գործընկերներին հարգանքով վերաբերվել հարևաններին: «Եթե ԽՍՀՄ նախկին երկրները ինչ-որ ուղի են ընտրում, ապա թող ընտրեն, դա նրանց իրավունքն է: Կարծում եմ, նրանք էլ սկզբունքներ ունեն: Եթե նրանք այլ որոշում կայացնեն, ապա այլ կերպ կլինի»,- հայտարարել է Լինաս Լինկյավիչուսը: Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ ղեկավարության և Արևելյան գործընկերության երկրների միջև նախատեսվում էր նաև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել Հայաստանի ու ԵՄ միջև: Սակայն, սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ: Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: Ելույթ ունենալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, հոկտեմբերի 2-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կմասնակցի Վիլնյուսի գագաթաժողովին և պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը ԵՄ հետ: Իր հերթին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն հայտարարեց, որ ՀՀ և ԵՄ միջև ստորագրման համար ոչ մի փաստաթուղթ չի պատրաստվում: «Մենք փորձում ենք Հայաստանի հետ հետագա համագործակցության ուղիներ գտնել` հիմնվելով առկա նվաճումների վրա»,-ասել է Ստանոն: Հղումներ թեմայով. «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |