ՀՀ իշխանական շրջանակները դեռ չգիտեն, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու ԵՄ հետ Վիլնյուսում18 հոկտեմբերի 2013 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Իշխող Հանրապետական կուսակցությունում դեռ չգիտեն, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու ԵՄ հետ Վիլնյուսում: Անդրադառնալով առաջիկա գագաթնաժողովին՝ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանի ու ՀՀԿ իշխանությունները գտնում են, որ հարկավոր է շարունակել երկխոսությունն ու գործակցել եվրոպացի գործընկերների հետ: «Դա անհրաժեշտ է ինչպես Հայաստանին, այնպես էլ Եվրոպային, քանի որ այդ գործակցության, քաղաքական բարեփոխումների արդյունքում Հայաստանն առավել ժողովրդավար դարձավ: Գնում եմ, որ մեր գործակցության առանցքը պետք է դառնա քաղաքական բարեփոխումների շարունակությունը՝ նպատակ ունենալով ապահովել մարդու իրավունքների, խոսքի ազատության ու բազմակարծության պահպանումը Հայաստանում»,- ասել է նա: Թե կոնկրետ ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Վիլնյուսում, Շարմազանովը դժվարացել է ասել: «Անկախ նրանից, թե ինչ է ստորագրվելու՝ հռչակագիր թե հայտարարություն, Ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասը, թե ինչ-որ նորացված տարբերակ, գլխավորն այն է, որ կողմերը տրամադրված են շարունակել երկխոսությունը: Լավատեսորեն եմ տրամադրված և գտնում եմ, որ մենք միասին դեռ կիրականացնենք քայլեր, որոնց արդյունքում Հայաստանն առավել ժողովրդավար կդառնա»,- ԱԺ փոխխոսնակին է մեջբերում Armenia Today-ը: Նախօրեին ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Հայաստանը կոնկրետ մի փաստաթուղթ կստորագրի ԵՄ հետ, սակայն դժվարացել էր ասել, թե ինչպիսին կլինի բովանդակությունը: «Հայաստանը բանակցում է ԵՄ հետ տարբեր մակարդակներում: Հավանաբար, կստորագրվի մի փաստաթուղթ, որը կամփոփի բանակցություննեևրի արդյունքը»,- մամուլի ասուլիսում հայտարարել է պատգամավորը՝ հավելելով, որ սեպտեմբերի 3-ից հետո եվրոպացի պաշտոնյաների կողմից հնչող հայտարարությունները ամենևին էլ չեն վկայում, թե փաստաթուղթ չի ստորագրվելու: Սակայն, հավելել է խորհրդարանականը, խոսքը քաղաքական հատվածի մասին չէ: Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ ղեկավարության և Արևելյան գործընկերության երկրների միջև նախատեսվում էր նաև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել Հայաստանի ու ԵՄ միջև: Սակայն, սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթնաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ: Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: Ելույթ ունենալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, հոկտեմբերի 2-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կմասնակցի Վիլնյուսի գագաթնաժողովին և պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը ԵՄ հետ: Իր հերթին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն հայտարարեց, որ ՀՀ և ԵՄ միջև ստորագրման համար ոչ մի փաստաթուղթ չի պատրաստվում: «Մենք փորձում ենք Հայաստանի հետ հետագա համագործակցության ուղիներ գտնել` հիմնվելով առկա նվաճումների վրա»,-ասել է Ստանոն: Հղումներ թեմայով. «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից |