ՀԲ. Հայաստանը մրցունակ է կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

ՀԲ. Հայաստանը մրցունակ է կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

PanARMENIAN.Net - «Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում սկսել է զարգացում ապրել 2000 թ-ից: 2010թ-ին տարեկան ներքին շրջանառությունը այս ոլորտում կազմել է 150 մլն դոլար՝ կազմելով ՀՆԱ-ի 1.7 %-ը: 2009թ-ին տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի միջոցների արտահանումը կազմել է ծառայությունների արտահանման 16%-ը, որը 7 անգամ գերազանցել է Վրաստանի նույն ցուցանիշին»: Այս մասին նշված է Համաշխարհային բանկի հրապարակած ծավալուն զեկույցում (Fostering Entrepreneurship in Armenia):

«Ներկայումս շուկայում գործունեություն են ծավալում ավելի քան 40 արտասահմանյան և 100 տեղական ընկերություններ: Ոլորտը ներգրավել է զգալի մասնավոր ներդրումներ՝ ապահովելով 5000 աշխատատեղ՝ բարձր վարձատրությամբ ՝ մասնագիտանալով ծրագրային ապահովման, ինտերնետ ծառայությունների, բջջային ծրագրերի զարգացման մեջ: 2001թ-ից մոտ 1 մլրդ դոլար օտարերկրյա ներդրումներ են ներգրավվել այս ոլորտ:

Հայաստանի մրցակցային առավելությունները այս ճյուղում պայմանավորված են ինֆորմատիկայի ոլորտում առկա գիտահետազոտական պոտենցիալով, աշխատաշուկայի մրցունակությամբ, ցածր գործառնական ծախսերով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացվածությամբ, ինչպես նաև Սիլիկոնյան Հովտում ներգրավածություն ունեցող սփյուռքի աջակցությամբ»:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---