Մոսկվայի Արևմտյան շրջանում ձերբակալվել է Ադրբեջանի մոտ 50 քաղաքացի

Մոսկվայի Արևմտյան շրջանում ձերբակալվել է Ադրբեջանի մոտ 50 քաղաքացի

PanARMENIAN.Net - Մոսկվայի Արևմտյան շրջանում ձերբակալվել է Ադրբեջանի մոտ 50 քաղաքացի: Հատուկ նշանակության ջոկատի անդամները տարել են նրանց ոստիկանություն: Բերման ենթարկված ադրբեջանցիներն աշխատում էին ավտոսպասարկման կետում: Հոկտեմբերի 18-ի երեկոյան ՕՄՈՆ-ի անդամները բոլոր ներգաղթյալներին, որոնք աշխատում էին այդ սպասարկման կետում, տարել են ոստիկանություն: Բաժանմունքում ստուգել են նրանց գրանցման փաստաթղթերը, ինչպես նաև պարզել հնարավոր մասնակցությունն այս կամ այն հանցագործությանը:

ՌԴ-ում Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչը, ոստիկանության գնդապետ Էլդար Սամեդովը հայտարարել է, որ վերջին օրերին Ռուսաստանի իրավապահ մարմինների իրականցրած շուրջկալներն ուղղված ներգաղթյալների դեմ համապատասխանում են երկրի օրենսդրությանը:

«Դա ոստիկանության աշխատանքն է: Ստուգվում են բոլոր ներգաղթյալները: Ում փաստաթղթերը կարգին չեն, նրանց հանդեպ կիրառվում են համապատասխան միջոցներ: Ում փաստաթղթերը հարցեր չեն առաջացնում՝ ազատ են արձակվում: Նաև ստուգվում է նրանց հնարավոր մեղսակցությունն այս կամ այն հանցագործությանը»,- ասել է նա, հայտնում է APA գործակալությունը:

Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անկարգությունների առիթ էր դարձել հոկտեմբերի լույս 10-ի գիշերը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվել էր անկարգությունների:Բերման է ենթարկվել 400 մարդ: Երեքշաբթի պարզվեց այդ գործով կասկածյալ Օրհան Զեյնալովի անձը:

Ձերբակալության ժամանակ Զեյնալովը դիմադրել է: Ավելի ուշ, օպերատիվ աշխատակիցների հետ զրույցում նա խոստովանել էր իր մեղքը՝ ասելով, թե ինքն է դանակով հարվածել Եգոր Շչերբակովին:

ՌԴ իրավապահ մարմինները հայտարարել են, որ Զեյնալովը չունի ՌԴ քաղաքացիություն: Ըստ ՌԴ ՔԿ տվյալների, կասկածյալը մոտ 10 տարի է բնակվում է Մոսկվայում, սակայն բնակության մշտական վայր չունի, չարաշահում է ալկոհոլային խմիչքները, բռնկուն է, ագրեսիվ, մշտական աշխատանք չունի:

Photo: ria.ru
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---