Աբդուլլահ Գյուլ. ՄԱԿ-ն ունակ չէ հանգուցալուծելու միջազգային հակամարտությունները

Աբդուլլահ Գյուլ. ՄԱԿ-ն ունակ չէ հանգուցալուծելու միջազգային հակամարտությունները

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ ՄԱԿ-ը կորցնում է աշխարհում իր ազդեցությունը: Ըստ նրա, այն, որ Սաուդյան Արաբիան դուրս է գալիս Անվտանգության խորհրդից, ապացուցում է, որ կազմակերպությունն ունակ չէ լուծելու միջազգային հակամարտությունը:

«Սաուդյան Արաբիան որոշում է կայացրել, և մենք պետք է հարգենք այն: ՄԱԿ-ը բավականին հեղինակազրկվել է, քանի որ չի արձագանքում համաշխարհային հակամարտություններին»,- ասել է Թուրքիայի նախագահը, հայտնում է «Ռոսբալտը»: Ռուսաստանի ԱԳՆ-ն իր հերթին տարակուսանք է հայտնել սաուդյան իշխանությունների հիմնավորման վերաբերյալ, քանի որ իր որոշումով թագավորությունն «ինքնամեկուսանում է ՄԱԿ ԱԽ շրջանակներում կոլեկտիվ աշխատանքից»:

Լիտվան, Նիգերիան, Սաուդյան Արաբիան, Չադն ու Չիլին ընտրվել են ՄԱԿ ԱԽ նոր ոչ մշտական անդամներ 2014-2015 թթ. համար: Նրանք աշխատանքը ՄԱԿ ԱԽ-ում պետք է սկսեն 2014 թվականի հունվարի 1-ին:

Սաուդյան Արաբիան հրաժարվել է ԱԽ-ում աշխատանքից: Թագավորության իշխանությունները դա բացատրել են նրանով, որ ՄԱԿ-ն ունակ չէ «իրապես ազդելու ռազմական հակամարտությունների կարգավորման վրա»: Առաջին հերթին խոսքը Սիրիայի, ինչպես նաև Պաղեստինի մասին է:

Այժմ շուտափույթ նրա փոխարեն այլ թեկնածու էին փնրտում այդ տարածաշրջանից: Նոր թեկնածությունը նույնպես պետք է հաստատվի ԳՎ կողմից գաղտնի քվեարկության ճանապարհով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---