Հայաստանի արտաքին առևտրի գործընկերների շարքում առաջատարը ՌԴ-ն է՝ առաջ անցնելով Չինաստանից ու Գերմանիայից

Հայաստանի արտաքին առևտրի գործընկերների շարքում առաջատարը ՌԴ-ն է՝ առաջ անցնելով Չինաստանից ու Գերմանիայից

PanARMENIAN.Net - Ըստ Մաքսային ծառայության տվյալների, Հայաստանի արտաքին առևտրի գործընկերների շարքում առաջատարը շարունակում է մնալ Ռուսաստանը: 2013 թ. հունվար-հունիսին արտահանումը Հայաստանից Ռուսաստան կազմել է 143,739 մլն դոլար՝ 2012 թ. նույն ժամանակաշրջանի 121,036 մլն դոլարի դիմաց: Ընդ որում ներմուծումը Ռուսաստանից Հայաստան 2013 թ. առաջին կիսամյակում կազմել է 510,616 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն շրջանի 509,109 մլն դոլարի դիմաց: Երկրորդ տեղում է Չինաստանը, ուր 2013 թ. առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 27, 574 մլն դոլարի ապրանք՝ ապահովելով աճ գրեթե 4 անգամ (2012 թ. հունվար-հունիսին՝ 6,095 մլն դոլար): Ընդ որում ներմուծումը Չինաստանից Հայաստան 2013 թ. առաջին 6 ամիսներին կազմել է 171,111 մլն դոլար՝ 2012 թ. նույն ժամանակահատվածի 194,834 մլն դոլարի դիմաց:

Առաջատարների եռյակում է Գերմանիան, ուր Հայաստանն արտահանել է 38,777 մլն դոլարի ապրանք ՝ 2012 թ. նույն շրջանի 56,499 դոլարի դիմաց: Ընդ որում նեկրումը Գերմանիայից Հայաստան հաշվետու շրջանում կազմել է 127,830 մլն դոլար, ինչը 4,671 մլն դոլարով ավելի է քան 2012 թ. հունվար-հունիսին:

Հարևան Իրան Հայաստանն արտահանել է 2013 թ. առաջին կիսամյակում 46,904 մլն դոլարի ապրանք՝ 2012 թ. հաշվետու շրջանի 38, 637 մլն դոլարի դիմաց, իսկ ներմուծել է Իրանից՝ 96,928 մլն դոլարի ապրանք՝ նախորդ տարվա 107, 585 մլն դիմաց: Առաջատարների հնգյակը եզրափակում է ԱՄՆ-ն՝ արտահանումն առաջին կիսամյակում կազմել է 46,904 մլն դոլար 38, 637 մլն դոլարի դիմաց, ներմուծումը՝ 72,676 մլն դոլար՝ նախորդ տարվա 78,919 մլն դոլարի դիմաց:

Հաջորդում են Բելգիան, Ուկրաինան, Բուլղարիան, իսկ 9-րդ տեղում Թուրքիան է, ուր Հայաստանը փակ սահմանի պայմաններում արտահանել է 1,025 մլն դոլարի ապրանք՝ 2012 թ. հաշվետու շրջանի 431 հազար դոլարի դիմաց: Ընդ որում Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 89,235 մլն դլարի ապրանք՝ 2012 թ. նույն ժամանակահատվածի 92,178 մլն դոլարի դիմաց: 10 և 11-րդ տեղերում են Իտալիան ու Շվեյցարիան: Վրաստանը 12-րդն է՝ արտահանումը 36,586 մլն դոլար 2012 թ. 29, 651 ցուցանիշի դիմաց, ներկրումը՝ 32,361 մլն դոլար 2012 թ. նույն շրջանի 15,659 մլն դոլարի դիմաց:

Վրաստանին հաջորդում են Կանադան, Ռումինիան, Նիդերլանդները, Ճապոնիան, Բրազիլաին, Մեծ Բրիտանիան, ԱՄԷ, իսկ 20-ը եզրափակում է Իրաքը՝ արտահանումն այդ երկիր առաջին կիսամյակում կազմել է 23, 752 մլն դոլար՝ 2012 թ. նույն շրջանի 6,331 մլն դոլարի դիմաց, իսկ ներկրվել է 10,912 դոլարի ապրանք՝ նախորդ տարվա 15, 750 մլն դոլարի դիմաց:

Մյուս երկրներին բաժին է ընկնում արտահանման գծով՝ 71, 287 մլն դոլար 2012 թ. 73,612 մլն դոլարի դիմաց, իսկ ներկրման գծով՝ 407,563 մլն դոլար՝ 2012 թ. 389,642 մլն դոլարի դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---