ԵՄ Խորհուրդը չի ստորագրել Ասոցացման պայմանագիրն Ուկրաինայի հետ և, հավանաբար, չի ստորագրի Վիլնյուսում

ԵՄ Խորհուրդը չի ստորագրել Ասոցացման պայմանագիրն Ուկրաինայի հետ և, հավանաբար, չի ստորագրի Վիլնյուսում

PanARMENIAN.Net - Եվրամիության Խորհուրդը ԱԳՆ ղեկավարների մակարդակով հետաձգել է Ուկրաինայի հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման մասին որոշման կայացումը: ԵՄ պաշտոնյաները գտնում են, որ երկիրը դեռ չի հասել անհրաժեշտ առաջընթացի: Ինչպես հայտնում է Facenews-ը, ճգնաժամից ելք գտնելու համար Կիև և Խարկով կայցելի Պատրիկ Քոքսի ու Ալեքսանդր Կվասնեվսկու առաքելությունը արտահերթ այցով:

Հոկտեմբերի 21-ին Լյուքսեմբուրգում ԵՄ Միջազգային գործերի խորհրդի նիստում նախատեսվում էր որոշում կայացնել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման մասին: Սակայն անցած շաբաթ Բրյուսելում պաշտոնապես հայտարարեցին, որ այսօր այդ հարցի վերաբերյալ որոշում չի կայացվի:

ԵՄ Խորհուրդը որոշել է հետաձգել որոշումը, որպեսզի Ուկրաինան անհրաժեշտ բարեփոխումները կատարի: Խորհրդի մամուլի քարտուղար Սյուզաննա Քիֆերը հայտարարել է. «Երբ քաղաքական կամք կլինի ստորագրման համար, խորհուրդը կհաստատի ԵՄ կողմից ստորագրման մանդատը: Այդ իրավաբանական ակտը պետք է ընդունվի խորհրդի նիստում նոյեմբերին»:

Մինչ Վիլնյուսի գագաթաժողովը, որն անցնելու է նոյեմբերի 28-29-ը, տեղի կունենա Խորհրդի միայն մեկ նիստ, այն նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 18-ին:

Անցած շաբաթ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել էր, որ ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախագծից հանել են Ուկրաինայի եվրոպական հեռանկարը, գրում է rosbalt.ru-ն:

Եվրամիությունը պահանջում էր Կիևից բարեփոխել ընտրական օրենսգիրքը և ազատ արձակել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին: Հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել օրենքը, որը թույլ կտա Տիմոշենկոյին բուժվել արտերկրում, եթե օրինագիծը ստանա խորհրդարանի հավանությունը: Միևնույն ժամանակ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները վստահ են, որ նախագահը պետք է ներում շնորհի Տիմոշենկոյին: Ավելի վաղ Տիմոշենկոն ընդունել էր Գերմանիայում բուժվելու առաջարկը, որը նրան փոխանցել էին Ուկրաինայում Եվրախորհրդարանի առաքելության դիտորդներ Պատրիկ Քոքսը ու Ալեքսանդր Կվասնեվսկին: Ուկրաինայի նախագահին կից ներման հարցերով հանձնաժողովի առաջիկա նիստը նշանակված է հոկտեմբերի 24-ին:

Photo: ria.ru
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել