Յուրա Մովսիսյանը հետաքրքրել է գերմանական ակումբներին

Յուրա Մովսիսյանը հետաքրքրել է գերմանական ակումբներին

PanARMENIAN.Net - «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտնվել է Բունդեսլիգայի միանգամից մի քանի ակումբների հետաքրքրության ոլորտում, հայտնում է championat.com-ը: Գերմանական թիմերի ներկայացուցիչներն ուշադիր հետևում են Ռուսաստանի առաջնության նախորդ տարվա լավագույն ռմբարկուի խաղին ինչպես «Սպարտակի», այնպես էլ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմում:

Անցած շաբաթ Յուրա Մովսիսյանն օգնեց ազգային թիմին ոչ ոքի խաղալ Իտալիայի հետ, իսկ «Սպարտակին»՝ հաղթել «Անժիի» հետ խաղում:

Այս խաղաշրջանում Մովսիսյանը 7 գոլ է խփել ռուսական պրեմիեր լիգայում, իսկ ԱԱ-2014 թվականի ընտրական փուլում՝ 4 գոլ և 2 գոլային փոխանցում է կատարել:

«Սպարտակում» Մովսիսյանը խաղում է 2012 թ. վերջից, ուր նա տեղափոխվեց «Կրասնոդարից»:

Հոկտեմբերի 15-ին Նեապոլում տեղի ունեցավ 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբի վերջին 10-րդ տուրի հանդիպումն Իտալիայի և Հայաստանի հավաքականների միջև: Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---