Վոլգոգրադում ավտոբուս է պայթել. Մասնագետները դեպքն ահաբեկչություն են որակել /թարմացված/ (վիդեո) 21 հոկտեմբերի 2013 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Վոլգոգրադում ավտոբուս է պայթել, ինչի արդյունքում 5 մարդ զոհվել է, 28-ը՝ հոսպիտալացվել, որոնցից 27-ի վիճակը ծանր է: «Այսօր 14.05-ին Վոլգոգրադում երթուղային ավտոբուսում անհայտ պայթուցիկ է պայթել, որի հետևանքով կան մարդկային զոհեր»,- ասվում է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի (ԱՀԿ) հաղորդագրությունում: Ավտոբուսում պայթյունն իրականացնողը եղել է ավազակային խմբավորումներից մեկի կինը: Ռուսաստանի քննչական կոմիտեի Տարածաշրջանային քննչական վարչությունից տեղեկացրել են, որ դրա համար կինն օգտագործել է մարմնին ամրացված սարքը: Պայթյունի հետևանքով 3 հոդվածով քրեական գործ է հարուցվել՝ «սպանություն», «ահաբեկչական գործողություն» ու «զենքի անօրինական շրջանառություն»: RIA Novosti-ն՝ իրավապահ մարմիններում իր ներկայացուցչի վրա հղումով նշում է, որ ավտոբուսում նռնակի մասեր են հայտնաբերվել, ինչպես նաև չպայթած նռնակ: Վոլգոգրադի շրջանում եռօրյա սուգ է հայտարարվել, որը կմեկնարկի վաղը՝ հոկտեմբերի 22-ին: Քննչական կոմիտեի տվյալներով, հոսպիտալացվել է 32 մարդ, որոնցից մեկը երեխա է: Կոմիտեի հաղորդագրությունում նշվում է, որ տուժածներից ութի վիճակը ծայրահեղ ծանր է, գրում է Lenta.ru-ն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |