Բաշար Ասադ. Ո՞վ կմասնակցի «Ժնև-2»-ին

Բաշար Ասադ. Ո՞վ կմասնակցի «Ժնև-2»-ին

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գտնում է, որ Սիրիայի գծով Ժնևում կայանալիք երկրորդ խորհրդաժողովը հաջողությամբ չի պսակվի, եթե ավելի շուտ կայանա, քան պայմաններ հայտնվեն խաղաղ բանակցությունների համար: Այդ մասին սիրիացի առաջնորդը հայտարարել է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ասադը նաև ևս մեկ անգամ նշել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և նույնիսկ ասաց, որ մտադիր է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում:

Լրագրողի այն հարցին, թե կստացվի արդյոք խորհրդաժողով գումարել Ժնևում, Ասադը պատասխանել է. «Հայտնի չէ անցկացման օրն ու բացակայում են պայմանները, որոնք կնպաստեին նրա անցկացմանը, եթե մենք հաջողության ակնկալիք ունեինք: Ես նկատի ունեմ, թե ո՞վ է մասնակցելու համաժողովին»:

«Ժնև-2» խորհրդաժողովի մասին հարցը, ինչպես ասվում է, այսօր քննարկելու են Լոնդոնում «Սիրիայի բարեկամների խմբի» անդամ երկրների նախարարները: Միևնույն ժամանակ Վաշինգտոնը, փորձագետների վրա հղումով հայտարարել է, որ իրավիճակը Սիրիայում գնալով բարդանում է հակամարտությանն իսլամիստական խմբավորումների ակտիվ մասնակցության պատճառով, հայտնում է euronews-ը:

Բաշար Ասադը նախագահում է Սիրիայում 2000 թվականից ի վեր, հոր՝ Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադի մահից հետո, որը կառավարել է երկիրը շուրջ 30 տարի: Ասադների ընտանիքը պատկանում է ալևիների փոքրամասնությանը:

Ժնևի խորհրդաժողովը պետք է տեղի ունենա նոյեմբերի վերջում: Խորհրդաժողովի անցկացման նախաձեռնողներն են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---