Ջոն Քերի. Քանի դեռ Բաշար Ասադն է Սիրիայի նախագահը, խաղաղ կարգավորումն անհնար է

Ջոն Քերի. Քանի դեռ Բաշար Ասադն է Սիրիայի նախագահը, խաղաղ կարգավորումն անհնար է

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ քանի դեռ Բաշար Ասադն է Սիրիայի նախագահը, խաղաղ կարգավորումն անհնար է:

Քերին հանդես է եկել հայտարարությամբ կիրակի օրը Քաթարի ԱԳ նախարար Հալիդ ալ Աթիայի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Սաուդ ալ Ֆայզալի հետ հանդիպումից հետո՝ քանի որ տեղեկություններ են հայտնվել, որ Ասադը պատրաստվում է վերընտրվել հաջորդ տարի:

«Ես չգիտեմ ոչ ոքի, ով կարծում է, որ ընդդիմությունն երբևէ կհամաձայնվի, որ Ասադը լինի այդ կառավարության կազմում: Եթե նա գտնում է, որ խնդիրները կարելի է լուծել ուղղակի վերընտրվելով, ապա ես հաստատ կարող եմ ասել, որ այդ պատերազմը չի ավարտվի, քանի դեռ Ասադն է իշխանության ղեկին»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Երեքշաբթի Լոնդոնում Քերին կհանդիպի «Սիրիայի բարեկամների» գլխավոր անդամների ու Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Այդ բանակցությունները կանցնեն Սիրիայի գծով խաղաղ խորհրդաժողով գումարելու ջանքերի ֆոնի վրա, որին պետք է մասնակցեն Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները, փորձելու համար հասնել ճգնաժամի քաղաքական կարգավորման:

Բաշար Ասադը նախագահում է Սիրիայում 2000 թվականից ի վեր, հոր՝ Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադի մահից հետո, որը կառավարել է երկիրը շուրջ 30 տարի: Ասադների ընտանիքը պատկանում է ալևիների փոքրամասնությանը:

Ժնևի խորհրդաժողովը պետք է տեղի ունենա նոյեմբերի վերջում: Խորհրդաժողովի անցկացման նախաձեռնողներն են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---