Պուտինը ողջ պատասխանատվությունն ազգամիջյան բախումների համար բարդել է տեղական իշխանությունների վրա

Պուտինը ողջ պատասխանատվությունն ազգամիջյան բախումների համար բարդել է տեղական իշխանությունների վրա

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որտեղ ասվում է, որ ազգամիջյան բախումների համար պատասխանատվություն են կրում տարածաշրջանային իշխանությունները, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Օրենքում ասվում է, որ ՌԴ սուբյեկտների իշխանությունները համապատասխան լիազորություններ ունեն ազգամիջյան հարաբերությունների ոլորտում: Այժմ տեղական իշխանությունները կամրապնդեն հաշտությունը ազգերի միջև, կկանխեն լեզվական կամ կրոնական հատկանիշով խտրականությունը, ինչպես նաև կադապտացնեն միգրանտներին սոցիալական ու մշակութային հարցերում:

Ըստ նոր օրենքի, ազգամիջյան բախման համար տեղական կառավարման մարմնի ղեկավարը կարող է պաշտոնանկ արվել, հայտնում է kavkasia.net-ը:

Վերջին բախումներն ազգային հողի վրա տեղի ունեցան Մոսկվայում այն բանից հետո, երբ հոկտեմբերի լույս 10-ի գիշերը սպանվեց Բիրյուլովոյի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվեց անկարգությունների: Բերման է ենթարկվեց 400 մարդ: Երեքշաբթի պարզվեց այդ գործով կասկածյալ ադրբեջանցի Օրհան Զեյնալովի անձը:Նրան ձերբակալեցին հոկտեմբերի 15-ին մերձմոսկովյան Կոլոմնայում:

Ձերբակալության ժամանակ Զեյնալովը դիմադրել է: Ավելի ուշ, օպերատիվ աշխատակիցների հետ զրույցում նա խոստովանել էր իր մեղքը՝ ասելով, թե ինքն է դանակով հարվածել Եգոր Շչերբակովին:

ՌԴ իրավապահ մարմինները հայտարարել են, որ Զեյնալովը չունի ՌԴ քաղաքացիություն: Ըստ ՌԴ ՔԿ տվյալների, կասկածյալը մոտ 10 տարի է բնակվում է Մոսկվայում, սակայն բնակության մշտական վայր չունի, չարաշահում է ալկոհոլային խմիչքները, բռնկուն է, ագրեսիվ, մշտական աշխատանք չունի:

Ավելի ուշ Զեյնալովը հրաժարվեց խոստովանական ցուցմունքներից: .

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---