22 հոկտեմբերի 2013 - 17:38 AMT
Սաուդյան Արաբիան ու Թուրքիան վահաբիզմ են տարածում Ադրբեջանում

Ադրբեջանում օրեցօր աճում է վահաբիթների քանակը, իսկ առավել ակտիվություն են ցուցաբերում Ադրբեջանում վահաբիզմի տարածման գործում հովանավորներն արաբական երկրներից, մասնավորապես Սաուդյան Արաբիայից: Այդ գործում ակտիվ է նաև Թուրքիան: Ինչպես գրում է «Ռուսաստանի ձայնը», առավել ակտիվ են հովանավորներն արաբական երկրներից: Բարեգործական գործունեության քողարկման տակ նրանք քարոզ են տանում բնակչության աղքատ շերտերի շրջանում: Օրինակ, առաջարկում են աղքատ երիտասարդներին անվճար ուսուցում իրենց երկրներում: Ստանալով այնտեղ հոգևոր կրթություն՝ ադրբեջանցի շրջանավարտները վերադառնում են հայրենք «ոչ ավանդական» հայացքներով զինված:

Վերջերս տարբեր միջազգային ԶԼՄ-ներում կանոնավոր հաղորդագրություններ են հայտնվում Ադրբեջանի քաղաքացիների մահվան մասին, որոնք գործում են Սիրիայում գրոհայինների կողմից: Ըստ որոշ տվյալների, շուրջ 300 ադրբեջանցիներ են կռվում Աֆղանստանում ու Պակիստանում: Ծայրահեղական իսլամիստական խմբավարումների հզորացումն Ադրբեջանում սպառնում է ոչ միայն Կովկասի, այլ նաև Կենտրոնական Ասիայի կայունությանը:

Ադրբեջանում ծայրահեղ իսլամիստական հոսանքների հետնորդների թիվն, ըստ տարբեր գնահատականների, հասնում է 20 հազարի: Նրանք կարող են ցանկացած պահի դուրս գալ ստվերից ու իրական սպառնալիք դառնալ:

Կապերը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ու Ադրբեջանի միջև սկիզբ են առել դեռ 1990-ականներին, երբ ադրբեջանական բանակը, անհաջողություն կրելով ԼՂՀ դեմ ագրեսիայում, նահանջում էր՝ կորուստներ կրելով: Փորձելով փրկել իրավիճակը՝ ադրբեջանական ղեկավարությունը Հեյդար Ալիևի գլխավորությամբ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ պատերազմում ներգրավեց միջազգային ահաբեկիչների ու Աֆղանստանից ծայրահեղական խմբավորումների անդամների՝ Գուլբեդդին Հեքմաթիյարի խմբավորումից, Թուրքիայից՝ «Գորշ գայլեր» և այլն, Չեչնիայից՝ Բասաևի, Ռադուևի խմբավորումներից: Չնայած հազարավոր վարձկանների ու ահաբեկիչների մասնակցությանը պատերազմին ադրբեջանական բանակի կազմում՝ ադրբեջանական ագրեսիան ԼՂՀ դեմ ձախողվեց և Բաքուն ստիպված եղավ հրադադար կնքել ԼՂՀ ու Հայաստանի ներկայացուցիչների հետ: Սակայն միջազգային ահաբեկիչներն անհրաժեշտ կապեր ձեռք բերեցին Ադրբեջանում և հետագայում ևս օգտվում էին դրանցից: Անդամագրում էին ադրբեջանցիներին, հետո ուղարկում Աֆղանստան կամ Հյուսիսային Կովկաս, որտեղ նրանք մասնակցում էին մարտերին միջազգային կոալիցիայի ուժերի կամ ռուսաստանցի իրավապահների դեմ: Վերջին տարիներին Ադրբեջանի քաղաքացիներն ակտիվորեն մասնակցում են ահաբեկչական և ծայրահեղական գործողություններին Ռուսաստանում, Աֆղանստանում ու Սիրիայում:

Բուն Ադրբեջանում այդ հանրապետության քաղաքացիները, որոնք դատապարտվել են քրեական պատասխանատվության Աֆղանստանում «ապօրինի զինյալ կազմավորումներին» մասնակցելու համար, դատապարտվում են ազատազրկման աննշան ժամկետների: