Ղարաբաղյան խնդրի կարգավորումը կարող է նախադեպ դառնալ մյուս հակամարտությունների համար

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն անցնում են նորմալ հունով: Մենք բոլորս հասկանում ենք, որ դա բարդ հարց է եւ միանգամից այն լուծել հնարավոր չէ: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը: Նրա խոսքերով, այդ գործընթացի շարունակման վերաբերյալ լավատեսություն կա ընթացիկ տարում, սակայն դա չի նշանակում, թե 2006 թ. հարցը պարտադիր պետք է լուծվի: Ինչ վերաբերում է «Կոսովոյի մոդելին», ապա ԼՂՀ վարչապետը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է նախադեպ դառնալ մյուս հակամարտությունների համար: Անդրադառնալով հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման բազմաթիվ դեպքերին, ԼՂՀ վարչապետը դա սովորական երեւույթ համարեց: Մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլդար Մամեդյարովի վերջին հայտարարությունն այն մասին, թե «Լեռնային Ղարաբաղի հայ համայնքը կկարողանա մասնակցել բանակցություններին, եթե ճանաչեն իրենց Ադրբեջանի քաղաքացիներ», ԼՂՀ վարչապեը նշել է, որ հարկ չկա դրան լուրջ վերաբերվել: «Մենք կբանակցենք Մամեդյարովի հետ, եթե նա ընդունի Ղարաբաղի քաղաքացիությունը որպես ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ»,-ասել է Ա.Դանիելյանը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---