23 հոկտեմբերի 2013 - 13:48 AMT
Իսրայելի Հայերի միության ղեկավար. Ո՞ւր կորավ այն արյունը, որ մեր նախնիները թափեցին հանուն իր Աստծուն հավատալու իրավունքի

Քանի դեռ Եվրոպան փորձում է պաշտպանել միասեռականների իրավունքները, իսկ Ամերիկան հերոսաբար սրբազան ջիհադ է «աճեցնում», ողջ աշխարհով մեկ այրվում ու ոչնչացվում են քրիստոնեական սրբությունները: Ինչպես գրում է Իսրայելի Հայերի միության ղեկավար Դավիթ Գալֆայանը Facebook-ի իր էջում, Պակիստանում հրկիզեցին քրիստոնեական թաղամասը, Եգիպտոսում մշտապես պղծվում են քրիստոնեական սրբությունները և հալածվում են ղպտի քրիստոնյաները, Սիրիայում ավերվել է ու թալանվել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների մարգարիտը համարվող Հալեպ քաղաքը, Լիբիայում օտարերկրացիներին ձերբակալում են միայն Աստվածաշնչի առկայության համար և այս ամենը միայն մի փոքր մասն է այն թողտվության, որը տիրում է խալիֆաթի տարածքում: «Եվ ինչպիսի՞ն է պատասխանը: «Իսկ ի պատասխան պահանջում են ապաստան, իրենց ավանդույթների ու կրոնական զգացմունքների հարգանք քրիստոնեական երկրներում:

Թույլ տվեք հարցնել՝ ո՞ւր են նայում քրիստոնեական դավանանքի ղեկավարները, երբ նրանց աչքի առաջ քանդվում են քրիստոնեական սրբություններն ու սպանում են նրանց հավատացյալ եղբայրներին: Չի՞ հիշեցնում սա արդյոք 1915 թվականի իրավիճակը, երբ Եվրոպան ուղղակի «չնկատեց» մահմեդական Թուրքիայում 1,5 մլն հայ քրիստոնյա բնակչության բնաջնջումը հանուն Ալլահի: Թե՞ նրանց հարկավոր է հիշեցնել քրիստոնեական Նիկեի պատմությունը: Կամ Կոստանդնուպոլսի ամենամեծ ու հիասքանչ քրիստոնեական տաճարի՝ Սուր Սոֆիայի ճակատագիրը, որն այսօր «զարդարված է» մինարեթներով: Բավակա՞ն չէ արդյոք մյուս այտը դեմ տալ, երբ գոտկատեղից ցածր են խփում, բավակա՞ն չէ արդյոք թույլ տալ, որ մեզ ոտնակոխ անեն մեր իսկ տանը: Թե մեր պատրիարքները սպասում են, որ Ելենա Չուդինովայի մարգարեական վեպն իրականություն դառնա ու Փարիզի զարդը մզկիթը դառնա:

Գործը անհեթեթության է հասել՝ արգելվում է եղևնի զարդարել՝ չդիպչելու համար այլադավանների զգացմունքներին: Դա նշանակում է, որ նրանք ոչնչացնելով քրիստոնեությունն իրենց երկրներում, մեր տանը փորձո՞ւմ են մեզ իրենց ապրելակերպը պարտադրել: Ինձ թվում էր, որ քրիստոնեական երկրները բավականաչափ ժողովրդավար են, թույլ տալու համար դժգոհ այլադավաններին մեկնել այն երկրներ, որտեղ ապրում են նրանց օրենքներով, ոչ թե տառապել մեզ մոտ: Ժամանակը չէ արդյո՞ք, որ իշխանավոր այրերը հայացքները կտրել «երկնագույն» փոքրամասնության դիտարկումից ու քննարկումից և մտածեն այն մասին, թե ինչպես պահպանել ժողովրդներին ուծացումից ու լիակատար ոչնչացումից: Ո՞ւր է մեր նախնիների հպարտությունը, պատիվն ու ինքնասիրությունը, մի՞թե նախնիներից են եկել գենդերային հարաբերությունները: Ի՞նչ եղավ այն արյունը, որ մեր նախնիները թափեցին հանուն իր Աստծուն հավատալու ու սեփական ավանդույթներով ապրելու իրավունքի: Այս նամակով ես կոչ չեմ անում բռնության ու ազգայնամոլության, այլ հակառակը, ես կոչ եմ անում պաշտպանության օտարների անընդունելի արժեքների պարտադրումից: Ես չեմ հորդորում սուր վերցնել, ես կոչ եմ անում բարձրացնել վահաններն ու զերծ պահել մեր երեխաներին բռնի իսլամականացումից, բարձրացնել վահանները քանի դեռ ուշ չէ»,-գրում է Գալֆայանը:

2005 թվականին Ելենա Չուդինովան բավականին ահասարսուռ մի վեպ-հակաուտոպիա գրեց՝ «Փարիզի Աստվածամոր մզկիթը»: Մի գեղեցիկ առավոտ Եվրամիությունը պետական կրոն է հռչակում իսլամը: Փարիզի Աստվածամոր տաճարը վերածվում է գլխավոր մզկիթի, ինչպես դա ժամանակին տեղի ունեցավ Կոստանդնուպոլսի Սբ Սոֆիայի տաճարի հետ: «Հին» եվրոպացիներն արտսքսվում են գետտո, նրանց դուստրերին տանում են հարեմներ ու հասարակաց տներ: Կաթոլիկ եկեղեցին ընդհատակ է անցնում, ինչպես առաջին քրիստոնյաների ժամանակներում և միայն ընդհատակյա մարտիկների մի խումբ է շարունակում պայքարը: Անձանտուր լինել թե պայքարել, թեկուզ առանց հաղթելու հույսի՝ ահա այս ընտրության առջև են հայտնվում բոլոր նրանք, ով դեռ հիշում է իր փառավոր նախնիների մասին:

Մինչ «Արաբական գարնան» իրադարձությունները քրիստոնյաների քանակը արաբական երկրներում կազմում էր մոտ 15 մլն: Նրանք պատկանում էին 28 քրիստոնեական կոնֆեսիաների, որոնք մասնագետները պայմանականորեն միավորում են երեք խմբերում՝ արևելյան քրիստոնյաներ, ունիատներ և արևմտյան քրիստոնյաներ: Արևելյան քրիստոնեական եկեղեցիների շարքին է դասվում նաև Հայ Առաքելական եկեղեցին: Արևելյան եկեղեցիների հետևորդները բնակվում են հիմնականում Եգիպտոսում, Սիրիայում ու Լիբանանում: