23 հոկտեմբերի 2013 - 17:09 AMT
Թուրք-սիրիական սահմանին երկու թուրք գեներալ է վիրավորվել

Թուրք-սիրիական սահմանին երկու թուրք գեներալ է վիրավորվել, հայտնում է Sabah-ը: Ըստ թերթի, գեներալներից բացի վիրավորվել են ևս վեց թուրք զինվորականներ:

Գեներալները վիրավորվել են պարեկախմբի և սիրիական համարանիշով մեքենայի բախման արդյունքում, միջադեպը տեղի է ունեցել Քիլիս գավառում: Բոլոր վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:

Սեպտեմբերի 17-ին թուրքական ավիացիան սիրիական ուղղաթիռ խփեց Հաթայ հարավային գավառի օդային տարածքում՝ զգուշացնելով Մի-17-ի անձնակազմին սահմանը խախտելու մասին: Ըստ թուրք փոխվարչապետ Բյուլենթ Առինջի, ուղղաթիռը կործանվել է սահմանը խախտելու համար: Միջադեպը տեղի է ունեցել սիրիական ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքում: Երկու օդաչուները հասցրել են փրկվել և բարեհաջող վայրէջք են կատարել, սակայն սպանվել են ընդդիմադիր գրոհայինների կողմից:

Մինչ այդ նախագահ Գյուլը հայտարարել էր, որ ՄԱԿ-ը պետք է ականջալուր լինի Թուրքիայի կարծիքին Սիրիայի վերաբերյալ բանաձևի քննարկման ժամանակ:

Ըստ Vatan թերթի, Թուրքիան է սիրիացի գրոհայիններին բաղադրիչներ է մատակարարել քիմիական զենքի արտադրության համար:

Սեպտեմբերի 17-ին 7 մարդ է զոհվել, շուրջ 25-ը վիրավորվել է պայթուցիկով ավտոմեքենայի պայթեցման արդյունքում թուրք-սիրիական սահմանին Բաբ էլ Հավա սահմանակետում սիրիական տարածքում: