Օբամայի վարչակազմը հուսով է համոզել օրենսդիրներին հետաձգել նոր պատժամիջոցների սահմանումն Իրանի դեմ

Օբամայի վարչակազմը հուսով է համոզել օրենսդիրներին հետաձգել նոր պատժամիջոցների սահմանումն Իրանի դեմ

PanARMENIAN.Net - Օբամայի վարչակազմը հուսով է համոզել օրենսդիրներին հետաձգել նոր պատժամիջոցների սահմանումն Իրանի դեմ, այդ նպատակով վարչակազմը հանդիպում էր կազմակերպել, հայտնում է «Ռոյթերսը»՝ Սենատի կոմիտեներից մեկի ներկայացուցչի վրա հղումով:

Սպիտակ տունը ճնշում է գործադրում պատժամիջոցների նոր փաթեթի ընդունումը հետաձգելու նպատակով, որի վերաբերյալ քվեարկությունը պետք է տեղի ունենար դեռ սեպտեմբերին, սակայն հետաձգվեց Իրանի հետ բանակցությունների շեմին Օբամայի ուղերձի պատճառով: Հանրապետականները կդիմադրեն հետաձգմանը, այն դեպքում, երբ որոշումը կայացվելու է կոմիտեի նախագահ, սենատոր Թիմ Ջոնսոնի Դեմոկրատական կուսակցությունից, և սենատական մեծամասնության ղեկավար Հարրի Ռիդի կողմից:

Ջոնսոնի ներկայացուցիչը հաստատել է, որ Իրանի վերաբերյալ հանդիպում է տեղի ունեցլ Սպիտակ տանը, սակայն մանրամասներ չի ներկայացրել: Ռիդի ներկայացուցիչը չի կարողացել մեկնաբանել իրավիճակը, հայտնում է ՌԲԿ-ն: Կոնգրեսը պնդում է, որ Իրանի հանդեպ պատժամիջոցները խստացվեն, սակայն, նախագահի աշխատակազմը ցանկանում է մի քիչ ժամանակ շահել, որպեսզի շանս տա Իրանի հետ բանակցություններին: Վեց տերությունների մասնակցությամբ բանակցությունները պետք է շարունակվեն նոյեմբերի 7-8-ը Ժնևում:

ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ գաղտնի աշխատանք տանելու մեջ: Դեռ 2002թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը դասեց Իրանը «չարիքի առանցքի» երկրների շարքին, որոնք ֆինանսավորում են ահաբեկիչներին ու ձգտում միջուկային զենք ստանալ: ԱՄՆ-ն փորձում է հասնել Իրանի միջազգային մեկուսացման: Սակայն ԱՄՆ ջանքերը հակազդեցություն են ստանում Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից:

Պատժամիջոցները սահմանվեցին 2011 թվականին, երբ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը կրաճտեցին 1 մլն բարելով իրանական նավիթ ներկրումը:

ԵՄ անդամ երկրների կառավարությունները միջոցներ են ձեռնարկել իրանական նավթի առաքումների գլխավոր ուղղության համար պատժամիջոցները խստացնելու համար: Պատժամիջոցների խստացումը կարող է խանգարել և նույնիսկ ձախողել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:

Իրանի ԱԳ փոխնախարար և միջուկային հարցով գլխավոր բանախոս Աբբաս Արաքչին հոկտեմբերի 28-ին Վիեննայում հանդիպելու է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիո Ամանոյի հետ, հայտնում է Associated Press-ը՝ միջազգային գերատեսչության վրա հղումով:

Իրանցի դիվանագետի հանդիպումը Վիեննայում մի քանի ժամով կնախորդի գործակալության փորձագետների հետ Իրանի պատվիրակության հանդիպմանը:

Հոկտեմբերի 30-ին և 31-ին նույնպես Վիեննայում Իրանն ու «վեցնյակը» հանդիպում կունենան փորձագիտական մակարդակով: «Սինհուա» գործակալությունը հայտնում է, որ Իրանն այդ հանդիպման համար լրացուցիչ պատժամիջոցների գծով չորս փորձագետի է ընդգրկել բանկային, առևտրի, նավթի ու տրանսպորտի ոլորտներից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---