Մարտին Շուլց. Նախկին ԽՍՀՄ երկրներին ոչ ոք չի ստիպում ընտրություն կատարել ԵՄ ու ՄՄ միջև25 հոկտեմբերի 2013 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից երկրները անհրաժեշտություն չունեն ընտրություն կատարելու ԵՄ ու Ռուսաստանի միջև, հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: Արևելյան գործընկերության ծրագիրը միտված է ԵՄ հետ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի ու Բելառուսի մերձեցմանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «Բոլոր երկրներն ինքնիշխան իրավունք ունեն ինքնուրույն որոշելու, թե ում հետ են ցանկանում առևտրային պայմանագրեր կնքել և որ դաշինքին անդամակցել: Խոսքը չի գնում Ռուսաստանի և ԵՄ միջև ընտրություն կատարելու մասին»,-հայտարարել է Շուլցը՝ վստահություն հայտնելով, որ սերտ տնտեսական ու քաղաքական կապերը ԵՄ հետ կբարելավեն նաև արևելյան հարևանների հասարակությունների հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Դա բխում է մեր շահերից»,-ասել է Շուլցը: ԵԽ նախագահը հուսով է, որ նոյեմբերին Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովում Ասոցացման համաձայնագիր կստորագրվի ԵՄ և Ուկրաինայի միջև: Այստեղ գլխավոր զսպող գործոնը շարունակում է մնալ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ազատազրկումը: Վիլնյուսում կայանալիք ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթաժողովում նախատեսվում էր Ասոցացման համաձայնագիր նախաստորագրել Հայաստանի հետ: Սակայն, սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Ուկրաինայի մտադրության վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Կիևի ու Բրյուսելի միջև համաձայնագրի ստորագրումը անհնար կդարձնի Ուկրաինայի անդամակցությունը Մաքսային միությանը: Պուտինը նաև նշել է, որ այդ դեպքում ՌԴ-ն ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել իր շուկան պաշտպանելու համար: Հղումներ թեմայով. «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |