System of a Down խումբը Վաշինգտոնում կանցկացնի մի շարք միջոցառումներ ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման

PanARMENIAN.Net - System of a Down հայտնի ռոք-խմբի անդամներ Սերժ Թանգյանը եւ Ջոն Դոլմանյանը եռօրյա արշավ կանցկացնեն Վաշինգտոնւմ, ուղղված ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Մասնավորապես, նրանք մտադիր են կոչ անել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթերթին վերջ տալ աջակցել Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական քաղաքականությանը: Ապրիլի 24-ին երաժիշտները կմիանան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի եւ Հայկական երիտասարդական ֆեդերացիայի ներկայացուցիչներին եւ կգլխավորեն ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան առջեւ կայանալիք բողոքի ցույցը: Ապրիլի 25-ին նրանք ներկա կլինեն ԱՄՆ Կոնգրեսում «Աղաղակողները» ֆիլմի ցուցադրությունը, որը նվիրված է System of a Down-ի կազմակերպած Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված համաշխարհային արշավին: Ապրիլի 26-ին Սերժ Թանգյանը եւ Ջոն Դոլմանյանը կհանդիպեն ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ: Հանդիպման ընթացքում երաժիշտները մտադիր են կոչ անել կոնգրեսականներին քվեարկել Ցեղասպանության ճանաչման մասին օրենքի օգտին: Բացի այդ, նախատեսվում է նրանց մասնակցությունը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Կապիտոլիումի բլրի վրա, հաղորդում է ԱՀԴՀ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---