Le Fiqaro. Ռուսաստանի լրտեսներն ամենուր են Ադրբեջանում ու Ղազախստանում

Le Fiqaro. Ռուսաստանի լրտեսներն ամենուր են Ադրբեջանում ու Ղազախստանում

PanARMENIAN.Net - Ֆրանսիական Le Fiqaro թերթը սենսացիոն հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, թե Վլադիմիր Պուտինը նպատակաուղղված կերպով զարգացնում է հետախուզական գործունեությունը նախկին խորհրդային հանրապետություններում, որոնք ձգտում են եվրաինտեգրման, գրում է haqqin.az-ը:

«ՌԴ հատուկ ծառայություններն ամբողջապես վերահսկում են Ուկրաինան ու Բելառուսը, իսկ Վրաստանի պետանվտանգության մարմիններում աշխատում են ԽՍՀՄ ՊԱԿ նախկին աշխատակիցներից շատերը, որոնք մինչ օրս կապ ունեն Մոսկվայի հետ»,-պնդում է թերթի դիվանագիտական աղբյուրը:

Եվրամիության ու ՆԱՏՕ-ի արագ ընդլայնումը մինչև Ռուսաստանի սահմանները եզակի հնարավորություն է տալիս նրան իր գործակալներին տեղավորել այդ երկրներում: «Ռուսաստանն ակտիվացրել է իր մեծ գործակալային ցանցը Արևելյան Եվրոպայի երկրներում: ՌԴ արտաքին հետախուզության ծառայության գրասենյակը Լեհաստանում գտնվում է այդ երկրի ԱԳՆ վարչական շենքի դիմաց: Միևնույն ժամանակ ՌԴ հատուկ ծառայություններն ակտիվանում են Բուլղարիայում ու Չեխիայում: Սակայն Պուտինը չի մոռանում նաև Արևմտյան Եվրոպայի ու ԱՄՆ մասին: ՆԱՏՕ-ի և ԵՄ կենտրոնակայաններում բացահայտվել է եվրոպացի պաշտոնյաների մի ամբողջ ցանց, որոնք աշխատում էին ռուսական հետախուզական ծառայությունների համար: Նրանք բոլորն ազատվել են աշխատանքից առանց հանրության ուշադրությունը գրավելու, սկանդալները բացառվել են»,-պատմում է ազդեցիկ եվրոպացի դիվանագետը:

Թերթը նաև գրում է Ֆրանսիայում ՌԴ հետախուզության ակտիվացման մասին: Ինչպես հայտնել է պարբերականին Ֆրանսիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչը, անցյալ տարի կանխվել է Ելիսեյան պալատի դիմաց ուղղափառ եկեղեցու կառուցումը, քանի որ ֆրանսիացիները ժամանակին են իմացել, որը այդտեղ պետք է տեղակայվեր ՌԴ արտաքին հետախուզության բյուրոն: Ինչպես գրում է պարբերականը, գործակալներն ակտիվ են գործում նաև Անդրկովկասի երկրներում, դրան նպաստում են տեղաբնակ ռուսները: «Ռուսաստանի գործակալներն ուղղակի համատարած են Ադրբեջանում ու Ղազախստանում: Նրանք ամենուր են այդ երկրներում»,-պնդում են Le Fiqaro-ի աղբյուրները:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---