Ինչո՞ւ են ԵԱՀԿ-ում խուսափում անվանել ղարաբաղյան հակամարտության գոտում սադրանքների ու դիվերսիաների հեղինակին

Ինչո՞ւ են ԵԱՀԿ-ում խուսափում անվանել ղարաբաղյան հակամարտության գոտում սադրանքների ու դիվերսիաների հեղինակին

PanARMENIAN.Net - «Նախորդ դիտարկումը պետք է դադարեցնեինք այն կրակոցների պատճառով, որ դիտարկման կետին շատ մոտ էին և դժվար էր որոշել, թե ինչ է տեղի ունենում: Հաշվի առնելով անվտանգության հարցերը ավելի նպատակահարմար էր դադարեցնել այն, քան թե հայտնվել ինչ-որ կրակոցների տակ», հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը՝ անդրադառնալով ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղի մոտակայքում ԵԱՀԿ առաքելության Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկմանը հոկտեմբերի 25-ին:

Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Անջեյ Կասպշիկը անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպին, որի հետևանքով ՀՀ 1 զինծառայող զոհվեց, 3-ը՝ վիրավորվեցին: «Ես այնտեղ չեմ եղել: Տեղեկություն ստացել եմ 40 րոպե անց, երբ դեռ կրակոցները հնչում էին: Ես կարողացա որոշ միջոցներ ձեռնարկել, ազդել, որ կրակը դադարեցվի: Կապվեցի մարդկանց հետ, որ կարող են ազդել իրավիճակի վրա»,-ասել է նա:

Չնայած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին, նույնիսկ իրենց կողմից իրականացվող միջոցառումների ընթացքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը կարծում է, որ շփման գծի դիտարկումները իրավիճակի վրա, այնուամենայնիվ, դրական ազդեցություն են ունենում, երբեմն զսպում լարվածությունը: «Եվ իմ կարծիքը, և իմ ղեկավարի, և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կարծիքն այն է, որ դիտարկումները դրական ազդեցություն ունեն, հայտնում է aysor.am-ը:

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ուղղությամբ հոկտեմբերի 17-ին նախատեսված ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով: Կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ով գլխավորել է դիտարկման առաքելությունը հակառակ կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է ընդունել դադարեցնել դիտարկումը: Հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզում Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավոճանապարհով ընթացող մեքենաների վրա: Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք: Զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ): Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Անդրանիկյանը (Վայքի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ), Արայիկ Ժամհարյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ) և Մարտին Պետրոսյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---