«ՀայՌուսգազարդը» զիջել է խոշորագույն հարկատուի իր դիրքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին28 հոկտեմբերի 2013 - 14:12 AMT PanARMENIAN.Net - 2013 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով «ՀայՌուսգազարդը» զիջել է խոշորագույն հարկատուի է իր դիրքը 1000 խոշոր հարկատուների ցուցակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին: Ըստ ցուցակի, որ հրապարկել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 9 ամսում պետբյուջե է վճարել 26,3 մլրդ դրամ՝ 2012 թ. հունվար-սեպտեմբերի 16,4 մլրդ դիմաց: Ռուսական բնական գազի առաքումների ու իրացման ոլորտում մենաշնորհատեր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն հաշվետու շրջանում ՀՀ պետբյուջե է վճարել շուրջ 25,3 մլրդ դրամ՝ 2012 թ. հունվար-սեպտեմբերի 22,6 մլրդ դրամի դիմաց: Երրորդը «Ղ Տելեկոմ» ընկերությունն է (ապրանքանիշը` VivaCell-MTS), որը ավելի քան 22,3 մլրդ դրամ հարկ է վճարել 2013 թ. 9 ամսում՝ 2012 թ. նույն ժամանակահատվածի 13,3 մլրդ դրամի փոխարեն: Նրան հաջորդում է «Ալեքս–Գրիգ» ընկերությունը, որը վճարել է 11,8 մլրդ դրամ: Եվ առաջատարների հնգյակը եզրափակում է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline)՝ 11.5 մլրդ դրամով: «Ֆլեշ» ընկերությունը 6-րդ տեղում է 8,5 մլրդ դրամով, նրան հաջորդում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 8,4 մլրդ դրամով, «Գեոպրոմայնինք Գոլդ» ընկերությունը 6,4 մլրդ դրամ, «Սի Փի Էս-օիլ քորփորեյշն»-ը՝ 5,6 մլրդ դրամով: Տասնյակը եզրափակում է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը՝ 5,3 մլրդ դրամով: 5 առաջատար բանկերի թվում են «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, որը ընթացիկ տարվա 9 ամսում 3,6 մլրդ դրամ է փոխանցել պետբյուջե, որին հաջորդում են «ՎՏԲ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն՝ 3,5 մլրդ դրամ, ACBA-ն՝ 3 մլրդ դրամով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց |