Իրանը վճռական պատասխան է տալիս պարսկական մշակութային ժառանգությունը յուրացնելու Ադրբեջանի փորձերին28 հոկտեմբերի 2013 - 15:49 AMT PanARMENIAN.Net - «Պատմականորեն Ադրբեջանը, Թուրքմենստանը, Աֆղանստանը, Հնդկաստանը, Պակիստանն ու Միջին Ասիան եղել են պարսկական քաղաքակրթության ու մշակույթի գոտում»,-հայտարարել է Իրանի մշակույթի նախարար Ալի Ջանաթին: Անդրադառնալով պարսիկ բանաստեղծ Նիզամիի շիրմաքարին պարսկերեն մակագրությունները թրքալեզու գրություններով փոխարինելու նախաձեռնությանը՝ նախարարն ասել է. «Անհեռատես մարդիկ, որոնք ջանք չեն խնայում ոչնչացնելու համար Իրանի մշակութային արժեքները, չեն հասնի իրենց նպատակին», հայտնում է IRIB գործակալությունը: Վերջին տարիներին Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում լուրջ տարաձայնություններ կան մշակութային ու պատմական հարցերի շուրջ: Ըստ իրանական կողմի, Ադրբեջանը, բավական չէ, որ ներկայացնում է պարսիկ գրող Նիզամի Գյանջևիին որպես ադրբեջանցի պոետ, յուրացնում է նաև իրանական երաժշտական գործիքները, իսկ հիմա էլ մարզական չովանգ խաղը, ինչն առաջացնում է Իրանի պաշտոնյաների ու մշակութային գործիչների դժգոհությունը: «Մենք համատեղ նիստ կգումարենք այդ ոլորտի համար պատասխանատու ԱԳՆ ու Մշակութային ժառանգության կազմակերպության պաշտոնյաների հետ չովանգ խաղի շուրջ զարգացումների վերաբերյալ: Վստահ եղեք, մենք թույլ չենք տա, որ մեզ պատկանող չովանք խաղը գրանցվի Ադրբեջանի անվան տակ»,-հայտարարել է սպորտի ու երիտասարդության հարցերի գծով նախարարի պաշտոնակատար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրը: Ադրբեջանը հավակնում է ոչ միայն Իրանի մշակութային ժառանգությանն, այլ նաև Հյուսիսային Ադրբեջան գավառին, որտեղ բնակչության մեծ մասը թրքալեզու պարսիկներ են: Նիզամի Գյանջևին, որի լրիվ անունն է Նիզամ ադ-Դին Աբու Մուհամմադ Իլյաս իբն-Յուսուֆ իբն-Զաքի իբն-Մու'այյադ, (ծնվ. մոտ 1141 թ. Գանձակ, մահ. 1209 թ. Գանձակ , Պարսկաստան) պարսկական բանաստեղծական արվեստի դասական է, միջնադարյան Արևելքի մեծագույն բանաստեղծներից մեկը, որը պարսկական դյուցազներգության մեջ բերել է ռեալիստական ոճ։ Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է ունեցել Հաֆիզի, Ռումիի ու Սաադիի վրա: Նրա պոեմների հերոսները՝ Խոսրովն ու Շիրինը, Լեյլին ու Մեջնունը, Իսկանդերը մինչ օրս հանրահայտ են ինչպես իսլամական աշխարհում, այնպես էլ այլ երկրներում: 1991 թվականը ՅՈւՆԵՍԿՕ-ն հայտարարել է Նիզամիի տարի պոետի 850-ամյակի պատվին: Ադրբեջանական իշխանությունների կարգադրությամբ ոչնչացվում են Նիզամի Գյանջևիի շիրմաքարի պարսկերեն գրությունները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |