7  29.10.13 - ՀՀ կառավարություն. Վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն

Samsung-ը «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին թվային ռենտգենի սարք է նվիրել

Samsung-ը «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին թվային ռենտգենի սարք է նվիրել

PanARMENIAN.Net - Թվային տեխնոլոգիաների և սարքավորումների առաջատար արտադրող Samsung Electronics ընկերությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին Samsung ապրանքանիշի նորագույն թվային ռենտգեն հետազոտության ապարատ է նվիրաբերել:

Բացման պաշտոնական արարողությանն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, բժշկական կենտրոնում մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀ-ում Samsung Electronics-ի պաշտոնական ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը, ինչպես նաև Samsung Electronics-ի Կովկասյան գրասենյակի ղեկավար Սանգ Պիլ Չանը:

Հայաստանը հետխորհրդային տարածաշրջանում առաջինն է, որտեղ 2013-ի ընթացքում նման մասշտաբի ծրագիր է իրականացվել:SAMSUNG XGEO GC80-ը Հայաստանի առաջին ամբողջովին թվային ռենտգենային ապարատն է: Դրաբոլոր բաղկացուցիչները հեռակառավարվող են, ինչը շուկայումնախադեպը չունի: Ապարատն ունի բարձր թողունակություն, ամբողջությամբ մեքենայացված է, ապահովում է բոլոր տեսակի շարժումների ավտոմատացում: Նորագույն թվային տեխնոլոգիաներընվազագույն ճառագայթման պայմաններումապահովում են ռենտգենային պատկերի առավել բարձր որակ: Թվային դիսփլեին ռենտգենոլոգիական հետազոտությունների արդյունքների ցուցադրման շնորհիվ SAMSUNG XGEO-GC80 զգալիորեն նվազեցնում է հետազոտության տևողությունը:

SAMSUNG XGEO-GC80 ռենտգենային ապարատն արժանացել է IDEA 2012 մրցանակաբաշխության ոսկե մեդալին: Նման բարձր գնահատականը բժշկական ոլորտում վկայում է բիզնեսի նոր սեգմենտում մեծ հեռանկարների և լուրջ մտադրությունների մասին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---