5 ապրիլի 2006 - 13:51 AMT
Վարդան Օսկանյանը մեկնում է Մոսկվա երկօրյա այցով
Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնում է Մոսկվա երկօրյա այցով: Ինչպես նախօրեին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Միխաիլ Կամինինը, օրակարգում կլինեն Կովկասում իրավիճակի առողջացմանն ուղղված երկու երկրների ԱԳՆ-ի ջանքերի համակարգման, այստեղ առկա հակամարտությունների կարգավորման, համակովկասյան համագործակցության ծավալման համար վստահության մթնոլորտի ստեղծման հարցեր: «Օրակարգում կարեւորագույն տեղ կզբաղեցնի նաեւ ղարաբաղյան կարգավորումը»,-նշել է Կամինինը: Նրա խոսքերով, կողմերը կարծիքներ կփոխանակեն միջազգային ասպարեզում երկկողմ փոխգործակցության հարցերի շուրջ, միջազգային կազմակերպություններում գործողությունների համակարգման, ինչպես նաեւ տարածաշրջանային խանդիրների շուրջ: «Կողմերը կքննարկեն նաեւ համագործակցության հարցեր ԱՊՀ շրջանակներում, այդ թվում նաեւ ՀԱԿՊ գծով»,-նշել է դիվանագետը: