Միխայիլ Սահակաշվիլիին արդեն մեղադրանքներ են ներկայացնում

Միխայիլ Սահակաշվիլիին արդեն մեղադրանքներ են ներկայացնում

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահի պաշտոնից հեռացող Միխայիլ Սահակաշվիլին գրեթե ամբողջությամբ ծախսել է 2013 թ. նախագահական հիմնադրամի միջոցները՝ 6 միլիոն դոլարից թողնելով միայն մոտ 3 հազար դոլար:

«Ոչ ոք չէր կասկածում, որ նախագահ Սահակաշվիլին ամբողջությամբ կծախսի իր հիմնադրամի միջոցները: Նա գիտեր, որ հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններից հետո նրա լիազորությունները կսահմանափակվեն, ուստի հատկապես նախընտրական շրջանում նա շատ միջոցներ ծախսեց նախագահական հիմնադրամից, որը ֆինանսավորվում է պետբյուջեից, իր բազմաթիվ արտասահմանյան ուղևորությունների վրա»,-ասել էՎրաստանի տարածաշրջանային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Նարմանիան:

Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը Սահակաշվիլին մեկնել է Բրյուսել չտեղեկացնելով այդ մասին Վրաստանի ԱԳՆ-ին, հայտնում է INTERFAX.RU-ն:

Հոկտեմբերի 27-ին կայացած Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթեց վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոլիացիայի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին: Ըստ սահմանադրության, Միխայիլ Սահակաշվիլին իրավունք չուներ ընտրվել երրորդ անգամ:

Ավելի վաղ Բիձինա Իվանիշվիլին չհերքեց այդ հայտարարությունը, որ Սահակաշվիլին կարող է դատարանի առջև կանգնել, մասնավորապես վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով, որը կյանքից հեռացավ անհասկանալի հանգամանքներում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---