ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Վերադարձի» դասական երաժշտության փառատոնի գլխավոր հովանավորն է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Վերադարձի» դասական երաժշտության փառատոնի գլխավոր հովանավորն է

PanARMENIAN.Net - «Արվեստների pատկերասրահ» մշակութային հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ ներկայացնում է «Վերադարձի» դասական երաժշտության յոթերորդ փառատոնը:

Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկել է «Վերադարձի» դասական երաժշտության յոթերորդ փառատոնը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական հոգածության և աջակցության շնորհիվ, արդեն ավանդական դարձած փառատոնն այս տարի ևս մայրաքաղաքի հանդիսատեսին հնարավորություն կընձեռի հանդիպելու արտերկրում ապրող և ստեղծագործող տաղանդաշատ մեր հայրենակիցներին, ունկնդրելու դասական երաժշտության գլուխգործոցներ, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

«Ժամանակակից աշխարհում արվեստը սահմաններ չի ճանաչում: Մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկրի արվեստագետները կարող են ինքնադրսևորվել ու ստեղծագործել թե՛ հայրենիքում, և թե՛ արտերկրում: Վերջին տասնամյակներում դասական երաժշտարվեստի ականավոր ներկայացուցիչներից շատերը մեկնել են Հայաստանից՝ առավել կատարելագործվելու և համաշխարհային բարձունքներ նվաճելու համար: Անշուշտ, մենք՝ հայերս, հպարտություն ենք ապրում տեսնելով, թե ինչպես են մեր հայրենակիցներն իրենց արժանի տեղը գտնում միջազգային ասպարեզում: Միաժամանակ, պետք է հիշել, որ խոստումնալից երիտասարդ կատարողների բացահայտումը, նրանց հետագա զարգացումն ու սերնդափոխությունը ենթադրում են շարունակական կապի առկայություն և փորձի փոխանցում: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի դասական երաժշտության հայազգի կատարողներն ու ստեղծագործողները հնարավորինս հաճախակի հանդես գան հայրենիքում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համերգային ծրագիրը, որը նվիրված է Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադիր, ականավոր երաժիշտ Զարեհ Սահակյանցի 80-ամյակին, ներկայացրել են տաղանդաշատ երաժիշտներ Դավիթ Հարությունյանը (ջութակ, Ֆրանսիա), Տոմոկո Ակասական (ալտ, ճապոնիա), Միքայել Հախնազարյանը (թավջութակ, Գերմանիա), Մերի Մովսիսյանը (սոպրանո), ինչպես նաև Հայաստանի պետական կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

Ծրագրում ընդգրկված էին Զ. Սահակյանցի փոխադրումները` Ձայնի և կամերային նվագախմբի համար, Վ.Ա. Մոցարտի, Տ.Վիտալիի, Մ.Ռավելի, Է.Բլոխի, Կ.Ատտերբերգի ստեղծագործությունները:

Փառատոնը հանդիսատեսին կներկայանա 6 համերգից բաղկացած համերգաշարով և իր աշխատանքը կեզրափակի նոյեմբերի 20-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---