Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման ծավալները կազմում են շուկայի ավելի քան 50 տոկոսը

Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման ծավալները կազմում են շուկայի ավելի քան 50 տոկոսը

PanARMENIAN.Net - Ըստ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, ինչպես նաև մի շարք միջազգային ֆինանսական կառույցների (EBRD, IFC, Global Trade Finance) հետազոտությունների, Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման ծավալները կազմում են շուկայի ավելի քան 50 տոկոսը: Ընդ որում բանկը բարձր գնահատականի է արժանացել ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում առևտրի ակտիվ ֆինանսավորման համար, ասել է Երևանում կայացած մամլո ասուլիսում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ բանկինգի տնօրեն Գագիկ Սահակյանը:

2013 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով հաշվարկային գործիքների ու բանկային երաշխիքների պորտֆելը կազմել է շուրջ 53 մլն դոլար, ինչը 29 տոկոսով ավելի է 2012 թվականի նույն ժամանակահատվածից: Մինչ տարեվերջ բանկը մտադիր է առևտրային ֆինանսավորումը հասցնել 70 մլն դոլարի: «Մենք 150 գործարք ենք կատարել, ինչը ևս 12 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը»,-հավելել է նա:

Ինչ վերաբերում է ֆակտորինգին, ապա 2013 թ. երրորդ եռամսյակում ցուցանիշը եղել է 6,5 մլն դոլար՝ 77 տոկոսի աճ ապահովելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ավելին, բանկն այս տարի դարձավ խոշորագույն միջազգային ֆակտորինգային միության՝ Factors Chain International-ի (FCI) անդամ: «Այս հարթակում մենք արդեն մի քանի գործարք ենք կնքել BMP բանկի հետ»,-ասել է բանկիրը:

Բանկը նաև կարողացավ դիվերսիֆիկացնել լիզինգային պորտֆելը՝ 2013 թ. երրորդ եռամսյակում այն հասցնելով 7 մլն դոլարի: 2013 թվականին գործարքների քանակը հասավ 40 նախորդ տարվա 10-15-ի փոխարեն, չնայած լիզինգային պորտֆելի աճը 10-տոկոսանոց անկում գրանցեց:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---