5 ապրիլի 2006 - 15:53 AMT
Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները կհանդիպեն մայիսի 11-ին Ժնեւում
Հատուկ հանդիպումը ԱՖՖԱ-ի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության միջեւ Եվրոպա-2008 առաջնության ընտրական խաղերի անցկացման վայրի վերաբերյալ տեղի կունենա մայիսի 11-ին Ժնեւում: ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրեն Լարս Քրիստեր Օլսոնը, որն օրերս Հայաստանում էր պաշտոնական այցով, նշեց, որ երկխոսությունը տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի Հատուկ հանձնաժողովի մասնակցությամբ, որը կայցելի Բաքու եւ Երեւան: «Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համաձայնության գալ միայն կառուցողական երկխոսության միջոցով»,-հայտարարել է Լ.Օլսոնը: ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենը նկատել է, որ երկու հավաքականների խաղերի շուրջ բարդ իրավիճակ է ստեղծվել, որտեղ առկա է «քաղաքական խնդիրը»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Օլսոնն ընդգծել էր, որ ՈՒԵՖԱ-ն հանդես է գալիս ընտրական խաղերը Բաքվում եւ Երեւանում անցկացնելու օգտին: