ՔԶԱԿ. Սիրիան ոչնչացրել է ամբողջ հայտարարագրված զենքը

ՔԶԱԿ. Սիրիան ոչնչացրել է ամբողջ հայտարարագրված զենքը

PanARMENIAN.Net - Քիմիական զենքի արգելման կազմակկերպությունը (ՔԶԱԿ) հայտարարում է Սիրիայի իշխանությունների կողմից հայտարարագրված քիմզենքի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ոչնչացման մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» «Ռոյթերս» գործակալության վրա հղումով:

ՔԶԱԿ ծառայողական փաստաթղթից հետևում է, որ Սիրիայի իշխանությունները ոչնչացրել են բոլոր հայտարարագրված շինություններն ու սարքավորումները, որոնք կարող են օգտագործվել մարտական թունավոր նույթերի ստեղծման ժամանակ: «ՔԶԱԿ-ը բավարարված է նրանով, որ ստուգել է և հետևել է բոլոր սարքավորումների ոչնչացմանը, որոնք կրիտիկական կարևորություն ունեն մարտական թունավոր նյութերի արտադրության համար»,-ասվում է փաստաթղթում:

Ըստ ՔԶԱԿ ղեկավար Ահմեդ Ուզյումջուի, Դամասկոսը հայտարարագրել է 1,3 հազար տոննա քիմնյութեր, որոնք օգտագործվում են քիմիական զենքի ստեղծման համար, ինչպես նաև 1,2 հազար միավոր չլիցքավորված զինք: Բացի այդ Սիրիան տեղեկություններ է տրամադրել 41 կառույցների մասին, որոնք գտնվում են 23 օբյեկտներում և կարող են օգտագործվել քիմիական զենքի արտադրության համար, ասվում է ՔԶԱԿ գլխավոր քարտուղարի զեկույցում:

ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 27-ին միաձայն հավանություն տվեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: Բանաձևը բացառում է ուժի կիրառումը Սիրիայում և ընդհանրապես 7-րդ հոդվածի ցանկացած կիրառում: ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածը կոչվում է «Գործողությունները խաղաղության սպառնալիքի, խաղաղության խախտման և ագրեսիայի ակտերի դեպքում», որով նախատեսվում է պատժամիջոցների կիրառում ԱԽ որոշմամբ, ինչպես նաև զինված ուժերի կիրառում «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման համար»:Բանաձևի տեքստն ընդունվեց Ռուսաստանի և ԱՄՆ ինտենսիվ բանակցությունների արդյունքում: Նրա հիմքում 2013թ. սեպտեմբերի սկզբին Ժնևում ընդունած համաձայնությունն է:

Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեսուչները Սիրիայում են 2013 թ. հոկտեմբերի 1-ից: Նրանք արդեն սկսել են ոչնչացնել քիմիական զենքը:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---